Հունվար 25, 2023 11:25 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Սադդամի ռեժիմի կողմից հրադադարի ընդունումից հետո Իրանի ու Իրաքի միջև բանակցությունների ընթացքի մասին:

Սադդամի վարչակարգի կողմից հրադադարի ընդունումից հետո մեկուկես տարի Իրանի և Իրաքի միջև բանակցությունները մեծ առաջընթաց չեն գրանցել։ Այս ընթացքում Բաղդադի բռնապետը ցանկանում էր ինչին չէր հասել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ութամյա պատերազմում, հասնել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց հանկարծ Սադդամը փոխեց իր քաղաքականությունը և նահանջեց բանակցություններում իր մաքսիմալիստական պահանջներից: 1990 թվականի ապրիլի 21-ին Սադդամը նամակ գրեց Իրանի գերագույն առաջնորդին և նախագահին և խնդրեց ուղիղ հանդիպում Իրանի և Իրաքի առաջնորդների միջև Մեքքայում կամ ցանկացած համաձայնեցված վայրում և ժամանակում՝ տարաձայնությունները լուծելու համար: Սադդամն այս նամակում գրեց.«Մենք հավատում ենք, որ ուղիղ հանդիպմանը, որը մենք կունենանք միասին, հնարավոր է հասնել նրան, ինչին ճիշտ է համարում Իրաքը և այն ամենին ինչին ճիշտ է համարում Իրանը։ Հանդիպումը հեշտացնելու և կազմակերպելու համար միգուցե դուք էլ մեզ նման այն կարծիքին եք, որ մեզ ներկայացնողը պետք է ներկա լինի Թեհրանում, իսկ ձեզ ներկայացնողը` Բաղդադում, և երկու մայրաքաղաքների միջև անհրաժեշտ կապեր հաստատելու համար, պետք է ստեղծել ուղիղ հեռախոսագծեր: Ի պատասխան Սադդամի նամակի Իրանի ժամանակի նախագահը 1990թ. Մայիսի 2-ին գրեց.«Իսկապես, եթե ութ տարի առաջ ուշադրություն դարձնեին այս նամակի բովանդակությանը, և եթե զինվորներ ուղարկելու փոխարեն հուղերձ ուղարկվեր երկու երկրներ՝ Իրանն ու Իրաքը, և միգուցե ողջ իսլամական ումման, այսքան կորուստներ ու վնասներ չէին կրի։ Ժամանակի նախագահ պարոն Հաշեմի Ռաֆսանջանին այս նամակի շարունակության մեջ, ողջունելով ցանկացած նախաձեռնություն և առաջարկ, որը երկու երկրներին կբերի համապարփակ խաղաղություն, զգուշացրեց Սադդամին, որ Իրանի տարածքի մի մասի շարունակական օկուպացիան ապադյուն է դարձնում մեր շարժումը դեպի համապարփակ խաղաղություն։ Պարոն Հաշեմին (պատերազմի գերագույն հրամանատարը ութամյա դիմադրության վերջին տարիներին) անդրադառնալով պատերազմի փորձին հիշեցնում է Սադդամին.-«Պարտադրված պատերազմի փորձը թերահավատներին հասկացրեց, որ ռազմական ներխուժումը չի կարող սասանել իսլամական հեղափոխության հիմքերը՝ հիմնված մահմեդական ժողովրդի կամքի վրա»։

 

Իրանի ժամանակի նախագահն ընդգծեց, որ նախքան երկու երկրների նախագահների հետ կապ հաստատելը, անհրաժեշտ է, որ կողմերի ներկայացուցիչները հանդիպեն կողմերի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրում և քննարկեն, թե ինչ պետք է արվի 598 բանաձեւի շրջանակներում։ Ինչպես պարզ է դառնում այս նամակի բովանդակությունից, տրված պատասխանը բավականին զգուշավոր է եղել։ Այս նամակում խաղաղությունը ողջունելիս պատասխան է տրվել հնարավոր սպառնալիքներին և փորձ է արվել ապացուցել Իրանի դիրքորոշումների ու գործողությունների իրավաչափությունը՝ նկատի ունենալով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Սադդամի վարչակարգի ագրեսիվ վարքագծի բնույթը։ Իրանի պատասխանից հետո 1990 թվականի մայիսի 19-ին մեկ այլ նամակով Սադդամը համաձայնել է Իրանի առաջարկին՝ բանակցել Ժնևում առանց երկու երկրների դեսպանների միջնորդության և ընդգծել է երկու երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտությունը։ Սադդամը նաև ընդգծեց, որ թիվ 598 բանաձևը համապարփակ և մշտական ​​խաղաղության ծրագիր է երկու երկրների միջև՝ հիմնված այն ամենի վրա, ինչ նրանք երկուսն էլ համաձայն են և առաջնորդվում են դրանում ներառված սկզբունքներով և որոշումներով: Ուստի մենք հավատարիմ ենք հիշյալ բանաձեւին և շարունակում ենք այն իրականացնել՝ ելնելով այս ըմբռնումից։ Իրանի հողերի մի մասի շարունակական օկուպացիայի մասին Սադդամը նաև գրել է.«Ակնհայտ է, որ խաղաղության իրականացումը կսահմանափակի ցանկացած երկրի բանակի ներկայությունը միայն այդ երկրում և կդադարեցվի նրա ներկայությունը մեկ այլ երկրի ցանկացած բլրի վրա կամ հողամասում կամ ջրերում, որը զինադադարի պայմաններն ու նկատառումները և «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունը պարտադրել են նրան: Այդ ժամանակից ի վեր երկու երկրների միջև գաղտնի բանակցություններ են անցկացվել Ժնևում 1990 թվականի մայիսի կեսերից մինչև սեպտեմբերի վերջը։ Իրանից Սիրուս Նասերին և Ալի Խորրամը, իսկ Իրաքից՝ Սադդամի խորթ եղբայրը՝ Բարզան Թաքրիտին, բանակցում էին միմյանց հետ։ Երբեմն շաբաթը երեք անգամ բանակցություններ էին անցկացվում, երկու երկրների ղեկավարների միջեւ նամակներ էին փոխանակվում։ Յուրաքանչյուր նամակ մեկ քայլ առաջ էր: Իրանը քայլ առ քայլ բարձրացրեց իր պահանջները, իսկ Սադդամը քայլ առ քայլ նահանջեց։ Կամաց-կամաց պարզ դարձավ, որ Սադդամը ծրագիր ունի, որը պետք է թուլացնի լարվածությունը Իրանի և Իրաքի միջև, և նա շտապում է այդ հարցում։ Այս ծրագիրը Քուվեյթի վրա հարձակվելն էր:

Քուվեյթի վրա Սադդամի հարձակումների մեկնարկը

1990 թվականի օգոստոսի 2-ին իրաքյան ռազմական մեքենան կայծակնային արագությամբ գրավեց Քուվեյթը գիշերվա 2-ից մինչև առավոտյան 8-ը: Այս կերպ կազմվեց մերձավորարևելյան տարածաշրջանի վերջին մի քանի տասնամյակների կարևորագույն որոշիչ և ազդեցիկ իրադարձություններից մեկի սաղմը։ Այս գործողության մեջ իրաքյան բանակում ներգրավված էր 95,000 զինվոր ներառյալ հետևակ և զրահապատ ստորաբաժանումներ, և ի հակադրություն, Քուվեյթի փոքրաթիվ բանակը 20,000 զինվորներով զգալի դիմադրություն ցույց չտվեց այս հարձակմանը: Նոր նվաճումներով Իրաքը ձեռք բերեց մարտավարական ու ռազմավարական նոր հնարավորություններ, որոնք չկարողացան մարսել ու ընդունել տարածաշրջանային ու միջազգային տերությունները դրա հետևանքների պատճառով։ Քուվեյթի զենքի նախնական արժեքը, որը տրամադրվել է իրաքյան բանակին այս հարձակման ժամանակ, կազմել է մոտ 30 միլիարդ դոլար, այդ թվում՝ 130 ինքնաթիռ, 100 ուղղաթիռ, 70 տեսակի ռազմական նավ, 100 շարժական հարթակ՝ ավելի քան 500 կայանք զենիթահրթիռների արձակման համար։ ինքնաթիռներ, հրթիռներ, 100 տանկ և անձնակազմի փոխադրիչներ այդ զինատեսակների միայն մի մասն էին: Իրաքի տարածքին Քուվեյթի և այս երկրի յոթ կղզիների միացման մասին հայտարարությունը, որն իրականում ներառում էր ավելի քան 17 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 250 կիլոմետր ափամերձ գոտի՝ 9 ծովային նավահանգստային անցակետերով, Իրաքին օժտեց համապատասխան աշխարհառազմավարական դիրքով և Պարսից ծոցի շրջանում ընդլայնեց այդ երկրի ազդեցության տակ գտնվող տարածքները։ Նաև Քուվեյթի նավթի պաշարների շնորհիվ, որոնք գնահատվում էին 109 միլիարդ բարել, բացի Իրաքի սեփական նավթային պաշարներից, որոնք մոտ 75 միլիարդ բարել էին, այն Իրաքը դարձրեց տարածաշրջանի ամենահարուստ երկիրը: Քուվեյթի վրա Իրաքի հարձակումից հետո: Իրանը չեզոքություն հայտարարեց և միևնույն ժամանակ դատապարտեց Քուվեյթի վրա հարձակումը։ Իրանը նպատակահարմար չհամարեց Իրաքում ուժեղացնել բաասական վարչակարգը ու նաև սխալ էր համարում Սադդամի կողմից հարևան երկրի դեմ սանձազերծված ագրեսիան։ Չնայած պարտադրված պատերազմի ժամանակ Քուվեյթը Սադդամի գործընկերն էր, սակայն Իրանը չցանկացավ վրեժ լուծել։ ԻԻՀ-ն նույնիսկ ընդունեց մեծ թվով Քուվեյթի քաղաքացիների այն բանից հետո, երբ Իրաքի բաասական բանակը ներխուժեց Քուվեյթ: Քուվեյթի վրա Իրաքի հարձակումից մեկ օր անց, և Սադդամը որ չէր ստացել իր նախորդ երկու նամակների պատասխանը, անմիջապես մեկ այլ նամակ ուղարկեց Իրանի նախագահին 1990թ. օգոստոսի 3-ին, որտեղ նա գրել էր. «Մենք այս պահին սպասում ենք ձեր համաձայնությանը մեր երկու բանագնացների (արտաքին գործերի նախարարի և Ժնևում մեր մշտական ​​ներկայացուցչի) ներկայության ժամկետ նշանակելու համար, որոնց մենք ներկայացրել ենք ձեզ որպեսզի Աստծո կամոք, հենց այնպես որ ակնկալվում է ձեր և մեր ներկայացրածների զրույցից հետո մենք լինենք խաղաղության վճռական փուլի շեմին»։ Կարծես թե Սադդամին անհանգստացնում էր Իրաքի դեմ Իրանի գործողությունը և այդ երկրի՝ Քուվեյթի վրա հարձակման հնարավորության օգտագործումը, և ցանկանում էր հանգիստ լինել Իրանի կողմից որը համարվում էր Իրաքի ռազմաճակատի թիկունքային բաժինը։ Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք Սադդամի երրորդ նամակին Իրանի նախագահի պատասխանի և Սադդամի կողմից 1975 թվականի Ալժիրի համաձայնագրի ընդունման մասին։