Հունվար 18, 2023 09:30 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։  Ընկերակցեք մեզ:

Անցած երկուշաբթի և երեքշաբթի օրերին (2023թ. հունվարի 9-ին և 10-ին) Թուրքիան հյուրընկալեց  Ասիական խորհրդարանների վեհաժողովի 13-րդ նստաշրջանը, որպես Ասիայի կարևորագույն միջազգային կառույցներից մեկը: Այս  նստաշրջանի շրջանակում Իրանի և Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանների նախագահների հանդիպումը Անթալիայում, պետք է համարել տարածաշրջանում վերջին շաբաթվա կարևորագույն իրադարձությունը։

Անթալիայում Ասիայի խորհրդարանական վեհաժողովի (APA)  շրջանակում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանների նախագահները։ Այս հանդիպմանը Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ ընդգծեց տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունները չընդունելու իր սկզբունքային դիրքորոշումները։ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հույս է հայտնել, որ Իրանը և Ադրբեջանի Հանրապետությունը  կարող են լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքանով որ տարածաշրջանի երկրների դիրքորոշումները իրար մոտ լինեն, դա բխելու է տարածաշրջանի շահերից, և չպետք է թույլ տալ օտարներին ու տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին, միջամտել այս հարաբերություններին»։ Նա ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում սահմանային աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն»։ Անդրադառնալով քաղաքական, տնտեսական և խորհրդարանական  տարբեր ոլորտներում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կարևորությանը, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Իրանի հարևան երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը, հատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ խորհրդարանական հարաբերությունները կարող են լուրջ դեր խաղալ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում»: Իսլամական խորհրդարանի նախագահը միաժամանակ հայտարարեց. «Կարող են լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքանով որ տարածաշրջանի երկրների դիրքորոշումները իրար մոտ լինեն, դա կնպաստի տարածաշրջանին, և չպետք է թույլ տալ օտարներին ու տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին, միջամտել այդ հարաբերություններին»։

 Ադրբեջանի Հանրապետության Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Ղաֆարովան իր գոհունակությունը հայտնելով Ղալիբաֆի հետ հանդիպման կապակցությամբ, իր խոսքերում նա ցանկություն է հայտնել միջազգային մակարդակում համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Նա հստակեցրել է.«Ես անգամներ այցելել եմ ձեր երկիր  և  այժմ ձեզ հրավիրում եմ այցելել Ադրբեջանի Հանրապետություն»:Թեհրանի դիրքորոշումների կրկնությունը Իրանի և Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանների նախագահների վերջին հանդիպման ժամանակ, վկայում  է  տարածաշրջանում  այս խնդրի կարևորության մասին և ցույց է տալիս, որ այս հիմնարար դիրքորոշումները մնալու են անփոփոխ։ 

Այս հանդիպումից և Թեհրանի սկզբունքային դիրքորոշումների հայտարարությունից հետո Իլհամ Ալիևի կառավարությանը հարող լրատվամիջոցները, Իրանի տարածքի ու մայր հայրենիքի դեմ քարոզչությունը սաստկացնելով հանդերձ, օտարներին էլ ավելի հաճոյանալու համար փորձել են հարցականի տակ տանել իրենց իրանական ինքնությունը: Փաստն այն է, որ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդներն ունեն բազմաթիվ կրոնական, պատմական և մշակութային ընդհանրություններ, և երկու հարևան Իսլամական ազգերի ցանկությունը ուղղված է երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը։ Չնայած Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ցանկությանը, թվում է, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն ավելի պատրաստակամ են համագործակցել օտարերկրացիների հետ՝ հակառակ այս երկրի Իսլամական ժողովրդի տեսակետին։ Ի թիվս կարելի է նշել Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ Բաքվի հարաբերությունների անվերապահ ընդլայնումը և Իրանի հետ Ադրբեջանի Հանրապետության սահմանամերձ հողերը Սիոնիստական ռեժիմի լրտեսական կազմակերպություններին տրամադրելը։ Ակնհայտ է, որ Բաքվի կառավարության այս գործողությունները կարող են հնարավորինս վնասել երկու Իսլամական հարեւան երկրների փոխադարձ հարաբերություններին։ Իրանի հասցեին կեղծ և մտացածին մեղադրանքներ ներկայացնելը, ինչպես օրինակ՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Իրանի փորձը, թմրանյութերի առևտուրը և այս նույն ոլորտում այլ կեղծ մեղադրանքները, որոնք բարձրացվում են Բաքվի լրատվամիջոցներում, նման օրինակներ են։

Այս կապակցությամբ պիտի նկատի ունենալ որ Իլհամ Ալիևի կառավարության որոշ պաշտոնյաներ իրենց հակաիրանական մեկնաբանություններում ժամանակ առ ժամանակ օգտագործում են այդ կեղծ մեղադրանքները։ Ահա թե ինչու, անկասկած, պետք է ասել. «Բաքվի իշխանությունները պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Հատկապես, որ այդ մեղադրանքները հնչում են ինչպես Իսրայելի ռասիստական ռեժիմի դիվանագետների, այնպես էլ տարածաշրջանային մեկ երկրի հիվանդ քաղաքական գործիչների կողմից, որոնք անընդհատ կրկնվում են Բաքվի լրատվամիջոցներում»։

Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Բաքվի լրատվամիջոցներում հնչող նմանատիպ մեղադրանքները կրկնվել են տարածաշրջանի լրատվամիջոցների մեծ մասում։ Այս կեղծ մեղադրանքները ներկայացնելու նպատակն է ոչնչացնել Իրանը և նրա արմատացած իրանական ինքնությունը: Միևնույն ժամանակ, իսրայելական ռեժիմի դավադրությունների կրկնությունը Պարսից ծոցի որոշ արաբական երկրների լրատվամիջոցներում այնքան էլ տարօրինակ չէ։ Բայց Բաքվի լրատվամիջոցներում և ադրբեջանցի պաշտոնյաների խոսքերով Իրանի մասին մեկնաբանություններ անելը սխալ է և անհավատալի։ Ակնհայտ է, որ այն քաղաքական գործիչների համար, ովքեր իրենց երկիրը նվիրել են օտարներին, Սիոնիստական ռեժիմի կողմից հնչեցրած կեղծ մեղադրանքները կրկնելն այնքան էլ տարօրինակ  չէ։

Չնայած այս բոլոր խնդիրներին, պետք է ասել որ Իրանը և Ադրբեջանի Հանրապետությունը երկու Իսլամական հարևան երկրներ են՝ պատմական, կրոնական և մշակութային անխուսափելի ընդհանրություններով։ Այդ իսկ պատճառով Իսլամական խորհրդարանի նախագահը Ադրբեջանի Հանրապետության իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է որ երկու հարևան երկրների բնակչության զգալի մասը խոսում է ազարի լեզվով։ Իրականում, բացի պատմական, կրոնական, մշակութային ընդհանրություններից, ակնհայտ է, որ այս համատեքստում կարեւոր է համարվում նաեւ Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի մի մասի լեզվական ընդհանրությունները։ Անկասկած, Թեհրանն ու Բաքուն կառավարող քաղաքական գործիչները պետք է առավել քան երբևէ գնահատեն այդ ընդհանրությունները և քայլեր ձեռնարկեն Իսլամական և հարևան ժողովուրդների ընդհանուր շահերին համահունչ։ Ակնհայտ է, որ բացի սրանից, ցանկացած իրադարձություն վաղ թե ուշ կազդի երկու հարեւան երկրների քաղաքական գործիչների վրա։ Օրինակ՝ Հարևան այլ երկրում հարազատներին ու ընկերներին հարվածելու նպատակով օտարերկրացիներից օգնություն ստանալը վաղ թե ուշ կբացահայտվի և զգոն ազգերին կդարձնի իշխող քաղաքական գործիչների դեմ։ Ստեղծված իրավիճակում Բաքվի իշխանությունները փորձում են լուրջ վնաս հասցնել Իրանին՝ օգնություն ստանալով դրսից։ Անգամ Ադրբեջանի Հանրապետության նախագահը, իր պատրանքի և արկածախնդիր քաղաքականության գագաթնակետին, խոսել է Իրանի մասնատման մասին։ Բաքվի լրատվամիջոցները օտարերկրացիների օգնությամբ մշտապես հրապարակում են Ադրբեջանի Հանրապետության հողերի ընդարձակման քարտեզները։ Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետությունում ոչ ոքու թույլ չեն տալիս մեկնաբանություն անել հօգուտ Իրանի։ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի վրա Իլհամ Ալիևի կառավարության ճնշումներն այնպիսին են, որ օտարերկրացիների քաղաքականությանը դեմ արտահայտվող մարդիկ կարող են տարիներով բանտարկվել, եթե գոնե մի փոքր դրական մեկնաբանություն անեն Իրանի մասին։ Նման կառավարությունն իրեն թույլ է տալիս բացասական մեկնաբանություններ անել Իրանի հասցեին և նույնիսկ սպառնալ Իրանին արտաքին ուժերի օգնութամբ։

........

Ղարաբաղյան տարածաշրջանում ոսկու և պղնձի հանքավայրի սեփականության վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանավոր և մեդիա վեճերի շարունակմամբ այս տարածաշրջանում լարվածությունն ավելի է սրվել։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունից հետո, Ղարաբաղի  ինքնահռչակ Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը միջազգային հանրությունից օգնություն է խնդրել այս շրջանի շրջափակումը վերացնելու համար։ Արթուր Թովմասյանը հայտարարել է.«Ղարաբաղի բնակիչները կանգնած են հումանիտար, այդ թվում՝ սննդամթերքի և դեղորայքի աննախադեպ պակասի աղետի առաջ... Մենք կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի համանախագահներին, Լաչինի միջանցքի կամ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման վերաբերյալ կոնկրետ քայլեր ձեռնարկել, այս տարածաշրջանի ճգնաժամը  նվազեցնելու համար»։

Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ, անկասկած, այդ գործընթացի իրական տուժողը լինելու է Ադրբեջանի Հանրապետությունը։ Ղարաբաղի հայերը վաղուց են արտահայտում իրենց անվստահությունը Իլհամ Ալիևի կառավարության ու Բաքվի իշխանությունների նկատմամբ։ Բնական է, որ Իլհամ Ալիևի ներկայիս քաղաքականությամբ Լաչինի միջանցքը փակելով և  Ղարաբաղի հայության տնտեսական շրջափակումը հաստատում է միջազգային հանրության բացատրությունները Լեռնային Ղարաբաղի հայության պահանջների վերաբերյալ: Լաչինի միջանցքը փակելու  վերջին  քայլով Իլհամ Ալիևի կառավարությունը փաստորեն  միջազգային հանրությանը  ապացուցեց հայերի պնդումների ճշմարտացիությունը:

Փաստորեն Բաքվի իշխանությունները հատկապես Իլհամ Ալիևը փորձում են լրացուցիչ ջանքեր  գործադրելով Հայաստանին ստիպել այս երկրի հարավային տարածքները հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը։ Իլհամ Ալիևի կառավարությունը, որը Նախիջևանին հասանելություն ունի ցամաքային, երկաթուղային և օդային ուղիների, Հայաստանից միջանցքը վերցնելու կարիք չունի։ Բայց օտարերկրացիների ճնշումներն ստիպել են Ադրբեջանի նախագահին իր ողջ ուժերն օգտագործել այս ոլորտում։ Մինչդեռ Հայաստանի հարավից միջանցք ստանալը Իլհամ Ալիևի իշխանության համար ոչ մի օգուտ չունի, այդ միջանցքը Ադրբեջանին հանձնելը հիմք կստեղծի Հայաստանի աստիճանական կործանման համար։ Իրանը Հայաստանի համար համաշխարհային հանրության հետ կապ հաստատելու ամենահեշտ և հուսալի ուղին է, իսկ այս ճանապարհի կորուստը նշանակում է հայկական պետության կործանում։ Այս պատճառով է, որ Իլհամ Ալիևի կառավարությունը ճնշում գործադրելով Լաչինի միջանցքում հայերի վրա փորձում է Հայաստանին ստիպել Զանգեզուրի միջանցքը հանձնել Ադրբեջանին։

........

Հայաստանի վարչապետը և այլ պաշտոնյաներ օգնություն և աջակցություն են ակնկալում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի զինվորականների կողմից Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցության ճանապարհը փակելու և ոսկու և պղնձի հանքավայրերին տիրանալու պատճառով:

Մի կողմից Երևանի իշխանության պաշտոնյաները բախվում են հայ ժողովրդի և ընդդիմադիր կուսակցությունների ճնշմանը, մյուս կողմից, կարծես թե, օրեցօր ուժեղանում է արեւմտյան պետությունների ճնշումը Երեւանի իշխանությունների վրա՝ Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ի մյուս անդամներին ճնշելու նպատակով։ Փաշինյանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները փորձում են հարցականի տակ դնել նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՀԱՊԿ-ի հետ համագործակցության և համակարգման պատճառով։ Հատկապես, որ 2020 թվականի հունվարի իրադարձությունները Ղազախստանում տեղի ունեցան այս կազմակերպությունում Հայաստանի նախագահության ժամանակ, և Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավար, համագործակցության և օգնության հետ մեկտեղ շտապ կարգադրեց Ղազախստան ուղարկել այդ կազմակերպության խաղաղապահ ուժեր։ Բայց հիմա, երբ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը Բելառուսի ձեռքում է, այս երկրի իշխանությունները կարծես թե հապաղում են խաղաղապահ ուժեր Հայաստան ուղարկելու հարցում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ճգնաժամի և ՀԱՊԿ-ի կողմից Երևանի իշխանությունների խնդրանքներին անուշադրության և չարձագանքելու ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասել.«Անկախ այս կազմակերպությունից Երեւանի իշխանությունների ակնկալիքների մասին փաստերից, Հայաստանի ճնշումը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամների վրա, կարծես թե, ապագայում արդյունքի կհասնի։ Քանի որ դա կարող է միջամտության պատրվակ հանդիսանալ արևմտյան կառավարությունների ձեռքում՝  տարածաշրջանի գործերին մասնակցելու համար։ Մոսկվայի իշխանությունները նույնպես գիտակցում են այս փաստը և պետք է սկսեն լուծումներ փնտրել՝դրական արձագանքելու Երևանի կառավարության դիմումներին։