Հունվար 25, 2023 11:29 Asia/Tehran

 Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք երեք ֆիլմեր՝ «Պատերազմ Աստծու հովտում», «Ամերիկացի դիպուկահարը» և «Պատերազմի մեքենան» ։

Ռազմամոլների ոճրագործությունները ,անմեղ մարդկանց սպանության ողբերգությունը

Անգլիայի թագավոր՝ Չարլզի երրորդի որդին արքայազն Հարին , ով թագավորական ընտանիքից բաժանվելուց հետո բնակվում է ԱՄՆ-ում  իր հուշագրության մեջ ,որի վերնագիրն է՝   «Պահեստային» ,  բացահայտումներ կատարելով  ասել է ,որ  Աֆղանստանում իր առաքելության ժամանակ, որպես  «Ափաչի» ուղղաթիռի օդաչու, սպանել է 25 մարդու:

Անգլիայի գահաժառանգի եղբայրն իր հուշերի գրքում գրում է,որ սպանվածներին դիտել է ,որպես «Ճատրակի քարեր» որոնք սպանվելով  մի կողմ էին դրվում ճատրակի սեղանից: Բրիտանիայի թագավորական ընտանիքի կարևոր անդամի անմարդկային և ռասիստական ​​տեսակետը նոր խնդիր չէ, բայց ամենից շատ դա բացահայտում է  այն տեսակետը, որը տարիներ շարունակ գերիշխում էր Իրաքում և Աֆղանստանում ,ամերիկացի և արևմտյան զինվորականների ներկայության ընթացքում և աննախադեպ ոճրագործությունների ու անմեղ մարդկանց սպանության պատճառ հանդիսանում: Հոլիվուդյան որոշ կինոգործիչներ նույնպես զբաղվել են այս երկու երկրներում պատերազմի ողբերգություններով։

 «Պատերազմ Աստծու հովտում»

 

 «Պատերազմ Աստծու հովտում»ֆիլմը մի դառը իրականություն է բացահայտում մի հոր համար

Ռեժիսոր Պոլ Էդվարդ Հագիսի նկարահանած «Էլայի հովտում»(«In The Valley of Elah») կամ «Պատերազմ Աստծու հովտում» ֆիլմում, որը պատրստվել է 2007 թվականին ,ամերիկացի դերասան Թոմի Լի Ջոնսը,որպես վետերան զինվոր փնտրում է իր որդուն ,ով Իրաքից վերադառնալուց հետո կորել է: Այս վետերան զինվորը ,իվերջո բազմաթիվ ջանքերից հետո իր որդու ընկերների միջոցով հասկանում է ,որ իր որդին սպանվել է ԱՄՆ-ի մի զորամասում: Այս զինվորի հայրը վերջապես ձեռք է բերում որդու իրերը և տեսաֆիլմի միջոցով պարզում է, որ որդուն զորանոցում պահելու պատճառը հոգեբանական ճգնաժամն է եղել՝ Իրաքում իր համազոր այլ զինվորների կատարած հանցագործությունների հետևանքով և մեծ թվով անմեղ մարդկանց են կոտորածի ենթարկել միտումնավոր կամ զվարճանքի համար: «Պատերազմ Աստծու հովտում» ֆիլմի պատմությունը փոխառնված  է «Ռիչարդ Դեւիսի» սպանության իրական պատմությունից։

Նա ամերիկացի զինվոր էր, ով սպանվեց 2003 թվականին՝ Իրաքի պատերազմից վերադառնալուց հետո։ Որդու գաղտնիքի բացահայտումը ֆիլմի պատմության մեջ դառը ճշմարտություն է հոր և նրա շրջապատի համար, ովքեր հասկանում են, որ իրենց որդիները հանուն ազատության ու անվտանգության չէ,որ մեկ այլ երկիր են օկուպացրել, այլ անմարդկային ոճրագործությունների հեղինակներն են ,որոնց հովանավորում  են ամերիկացի պաշտոնատարները :

 «Պատերազմ Աստծու հովտում»

 

«Ամերիկացի դիպուկահարը»-ը ,Իրաքում անպաշտպան ժողովրդի սպանության պատմությունն է

Ամերիկացի զինվոր Քրիս Քայլը, ամերիկացի զինվորների մեջ իրաքցիների սպանության ռեկորդակիրն էր: «Ամերիկացի դիպուկահարը» ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին և պատմում է Քայլի ,Իրաք գործուղման մասին ,դերում հանդես է եկել ՝ Բրեդլի Կուպերը:Ֆիլմը պատմում է այն մասին, որ Քրիս Քայլը վերածվում է սպանության մի մեքենայի: Թեև ֆիլմի ռեժիսոր Քլին Իսթվուդը փորձում է Քայլից դրական պատկեր ներկայացնել, սակայն ֆիլմի պատմության մեջ  անդրադարձ է կատարվել Իրաքում Քայլի և ամերիկացի զինվորականների դաժան գործողություններին։

Ամերիկացի դիպուկահարը

Իվերջո այս դիպուկահարը ,որպես պատերազմական հերոս վերադառնում է ԱՄՆ ,մինչդեռ հոգեկան հիվանդությամբ է տառապում  և Իրաքում իր ոճրագործությունների հուշերը նրան հոգեկան տառապանք են պատճառել: Ամերիկացի այս պատերազմական հերոսը ,կամ սպանության մեքենան, Իրաքում սպանել է ավելի քան 300 հոգու:

Իվերջո այն պայմաններում ,երբ  Քրիս Քայլը ԱՄՆ-ում օգնում է պատերազմից վերադարձած հոգեկան խանգարումներով զինվորներին աջակցելու հաստատությանը, սպանվում է նրանցից մեկի միջոցով: Ֆիլմի պատմությունը ինչ-որ կերպ ցույց է տալիս, թե ինչպես է ԱՄՆ-ի  բանակը իր զինվորներին պատրաստում սպանության համար և ի վերջո նրանք  դառնում են այս երկրի բանակի ռազմական համակարգի զոհերը։

Ռազմական մեքենա

 

 «Պատերազմի  մեքենա»-ի առաքելությունը Աֆղանստանը ավերելու համար

«Պատերազմի մեքենա»ֆիլմը ամերիկյան «Netflix» ընկերության 2017 թվականի արտադրանքն է,որի  ռեժիսորն է  Դեյվիդ Միքոդը : Ֆիլմի պատմությունն այն ժամանակահատվածի  մասին է, երբ ամերիկացի գեներալ Սթենլի ՄաքՔրիսթալը,որի դերակատարն է «Բրեդ Փիթը» գնում է Աֆղանստան՝ գլխավորելու արեւմտյան ռազմական կոալիցիան։ Ի տարբերություն Աֆղանստանում  նախկին հրամանատարների, Մաք Քրիսթալը փորձում է այլ մոտեցում ցուցաբերել և օկուպացիայից հետո միայնակ լուծել բոլոր խնդիրները։Ամերիկացի այս հրամանատարը ,իր  հավակնությամբ փորձում է շփվել ժողովրդի հետ, սակայն նրա գործողությունները մնում են ապարդյուն: Մաք Քրիսթալը նույնիսկ առաջարկում է Թալիբանի վրա հարձակվելու ծրագիր իրականացնել Աֆղանստանում, սակայն նրա խորհրդականները դեմ են լինում և ընդգծում են այդ մարտավարության անհնար լինելը: Մաք Ալիստերի հավակնոտ օպերատիվ ծրագրերը ևս  արդյունավետ չեն լինում և առավել  անապահովության և մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դառնում: Մաք Ալիստերը «Ռոլինգ Ստոն»հանդեսի հետ զրույցում խստորեն քննադատում  է ԱՄՆ-ի  նախագահ Բարաք Օբամային և Աֆղանստանում այդ երկրի դեսպանի գործողությունները, որոնք ի վերջո պատճառ են դառնում  նրան աշխատանքից ազատելուն։«Պատերազմի մեքենա» ֆիլմի պատմությունը զավեշտական է և Մաք Ալիստերի կերպարը ևս ներկայացվում է որպես մի անհատ ,ով պարզամիտ լինելով հանդերձ փորձում է կարգավորել իր շուրջը եղած դժվարությունները: «Պատերազմի մեքենան» ամերիկացի զինվորականների անտեղյակության ու սխալ որոշումների պատմությունն է, որը կործանարար ազդեցություն է թողել Աֆղանստանի  ժողովրդի կյանքի վրա։

Պատերազմի մեքենան ֆիլմի ռեժիսոր Դեյվիդ Միքոդ

 

Իրաքի և Աֆղանստանի պատերազմի փաստերն ավելի ակնհայտ են, քան բացահայտումները

Պատերազմական ոճրագործություններում Հարրիի խոստովանությունը, որպես բրիտանական թագավորական ընտանիքի անդամ, օրինակն է ամերիկացիների և եվրոպացիների վարքագծի և վերաբերմունքի՝ արդարացնելու ռազմական հանցագործությունները։ Հոլիվուդի կինոն պատերազմի իրողությունները ցույց տալու համար մեծ ջանքեր է գործադրում այնպիսի պատմություններ նախագծելու համար, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնի ամերիկացի և եվրոպացի զինվորների սպանություններն ու անմարդկային գործողությունները, հատկապես Իրաքում և Աֆղանստանում: Տարբեր փաստաթղթերի բացահայտումը և դատարաններում որոշ ամերիկացի զինվորների խոստովանությունը ռազմական ոճրագործություններին  և նրանց դատավարությունը բացահայտում է , որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները,պատերազմի ու ճգնաժամի ժամանակ ,իրենց նպատակների առաջ տարման համար  որևէ սահմանափակում չեն ստեղծում ,սակայն ժամանակի ընթացքում և դատական տարբեր գործերի բացահայտմամբ ու պատասխան ներկայացնելու ժամանակ , առաջին զոհերը զինվորական ուժերն են ,որոնք  գործադրել են իրենց հրամանատարների ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնատարների հրահանգները: Իրաքում ու Աֆղանստանում ամերիկացի պաշտոնատարների սխալ գնահատականները ,այդ երկու երկրների ժողովուրդների համար բացասական ծավալուն հետևանքներ ունեցավ ,որը արագացրեց այդ երկու երկրներից ամերիկացի զինվորականների դուրս բերման  համար ծրագրամշակումը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լևիդ Աստինը,Աֆղանստանից ամերիկացի զինվորականների հեռացումից և Թալիբների իշխանության գալուց հետո ,կոնգրեսի նիստում խոստովանել է ,որ այդ երկրի պայմանների մասին նրանց հաշվարկները սխալ են եղել և ստեղծված պայմանները հետևանքն են այդ սխալ հաշվարկների: