-
Անկարան ակնկալում է, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համար
Մայիս 23, 2025 07:31Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ Անկարան գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնության վերաբերյալ։
-
Լավրովը պատմել է, թե երբ են Փաշինյանն ու Պուտինը որոշել լիարժեք ծավալով վերսկսել Հայաստանի և ՌԴ-ի միջև շփումները
Մայիս 22, 2025 09:18Վերջին տարիներին մեր դիրքորոշումներում նրբերանգներ են առաջացել այն հարցի շուրջ, թե ինչպես ենք մենք տեսնում մեր հարաբերությունների, դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը, ներառյալ դաշնակցությունը ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում։
-
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի Հայաստան մուտքի վիզայի պահանջը
Մայիս 22, 2025 08:58Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը:
-
Աշգաբաթի համաձայնագրին միանալը կամրապնդի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի Հյուսիս-Հարավ երթուղին․ իրանցի փորձագետ
Մայիս 22, 2025 07:12Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև միջազգային տրանսպորտային ու տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագրին (Աշգաբաթի համաձայնագիր) Հայաստանի միանալը չափազանց ճշգրիտ և ռազմավարական որոշում է համարում։
-
Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Ազիզ Նասիրզադեն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը
Մայիս 21, 2025 13:36Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը:
-
Փաշինյանը և Լավրովը քննարկել են ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգի, ԵԱՏՄ-ում փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր
Մայիս 21, 2025 16:44ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:
-
Ազիզ Նասիրզադեն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը
Մայիս 21, 2025 16:12Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 21-ին ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին:
-
Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ. Իրանի պաշտպանության նախարար
Մայիս 21, 2025 16:01ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
-
Զառանցանք. Ալիևի հեքիաթները «Արևմտյան Ադրբեջանի» մասին
Մայիս 21, 2025 15:10Անկարայում՝ այդ նպատակի համար «ամենահարմար» վայրում, ընթանում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային համաժողովը։ Համաժողովը միջազգային է համարվում պարզապես այն պատճառով, որ դրան մասնակցում են թուրքեր և ադրբեջանցիներ։
-
ՀՀ–ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում. Արարատ Միրզոյան
Մայիս 21, 2025 14:50Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` պատասխանելով ռուս լրագրողի հարցին։