-
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Մայիս 19, 2024 08:44Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 18-ին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների և նախկին սպայակազմի հետ ունեցած հանդիպումների արդյունքերը և տեղեկացրել առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերի մասին։
-
Լարված իրավիճակ Կիրանցում. բնակիչները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ իրականացնել
Մայիս 18, 2024 14:41Առավոտյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղում։ Կիրանցեցի Խանում Թամրազյանը, որի տան մի հատվածը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, Sputnik Արմենիային պատմեց, որ մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց է գնացել սահմանապահ զորքերի հետ։
-
Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
Մայիս 18, 2024 14:38ՀՀ իշխանափոխությունից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու պաշտոնական որոշում չկա։ Նա այդ մասին ասաց քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
-
Եվրասիանեթ. Հարկային տվյալները հաստատում են Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից
Մայիս 18, 2024 14:06«Եվրասիանեթ» վերլուծական լրատվական կայքը Հայաստանում հարկատուների վերջին պատմություններն ուսումնասիրող զեկույցում գրել է. «Հաշվի առնելով, որ Հայաստանի խոշորագույն հարկատուի շահույթի զգալի տոկոսը ստացվում է Ռուսաստան արտահանումից, Երևանը դեռևս կանգնած է Ռուսաստանից իր տնտեսական կախվածությունը դադարեցնելու մարտահրավերի առաջ»:
-
Ադրբեջանում հանցագործությունները կատարվում են տոտալ անպատժելիության մթնոլորտում․ ՄԱԿ-ը հանդես է եկել խոշտանգումներին առնչվող զեկույցով
Մայիս 18, 2024 13:51ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։
-
ՀՀ արտգործնախարարը Ստրասբուրգում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի մասին։
Մայիս 18, 2024 08:58Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին։ Իր ելույթում նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի մասին։
-
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Մայիս 18, 2024 06:38Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի իր էջում կիսվել է Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը ադրբեջանական իշխանությունների կողմից երկարաձգելու վերաբերյալ լուրով։
-
ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման ընթացքի վերաբերյալ․
Մայիս 18, 2024 05:37«Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:
-
Հաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ Սրբազան
Մայիս 18, 2024 05:30Հաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։ «Կիրակի օրը տեղյակ կլինեք, թե ի՞նչ է տեղի ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մենք մի քանի օրվա անելիք ունենք և այդ անելիքները մայիս ամիսը կդարձնեն շատ լավ ամիս»,- ասել է Սրբազանը։
-
Մենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն Գրիգորյան
Մայիս 17, 2024 09:27Մենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում, դա պայմանագրային էր։