-
12 հայտնի գիրք Արևմտյան Ասիայի սիրված հերոս, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի մասին
Մայիս 09, 2024 08:22Թեհրանի գրքի միջազգային տոնավաճառի մեկնարկի առիթով և քանի որ շատ թարգմանիչներ ցանկություն են հայտնել պարսկերեն ստեղծագործությունները թարգմանել իրենց լեզուներով, այս հոդվածում կներկայացնենք Արևմտյան Ասիայի հերոս և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի առաջամարտիկ Ղասեմ Սոլեյմանիի մասին գրված գրքերը։
-
Ռայիսի. Իսլամական Հանրապետությունը աղջիկներին և կանանց համարում է «ընտանիքի առանցքը, որոնք ունեն արդյունավետ սոցիալական դերակատարում»:
Մայիս 08, 2024 14:38Իրանի նախագահն այսօր (չորեքշաբթի) Թեհրանի 12000 հոգանոց Ազադի մարզամշակութային համալիրում «Աղջիկների օրվան» նվիրված արարողության ժամանակ ասել է, որ Իսլամական Հանրապետությունը աղջիկներին և կանանց համարում է «ընտանիքի առանցքը, որոնք ունեն արդյունավետ սոցիալական դերակատարում»:
-
Իրանը պատրաստ է օգնել հարևան երկրներից դիմող՝ անպտղություն ունեցող զույգերին
Մայիս 08, 2024 14:23Իրանի պտղաբերության և անպտղության գիտական ասոցիացիայի 23-րդ միջազգային կոնգրեսի քարտուղար դոկտոր Համիդ Չուբինեն հայտարարել է․ «Անպտղության բուժման ոլորտում Իրանն աշխարհի առաջատար երկրների շարքում է։ Մենք նաև բարձր վարկանիշ ունենք այս ոլորտում իրականացվող հետազոտությունների առումով»։
-
Իրանի «Էլեկոմպ» ցուցահանդեսին Հայաստանի պատվիրակության ներկայությունը Հաստատ է
Մայիս 08, 2024 14:03Թեհրանի Համակարգչային արհեստակցական համակարգի կազմակերպության ղեկավարն ասել է․ «Այս տարվա «Էլեկոմպի» (Elecomp)՝ Էլեկտրոնիկայի, համակարգիչների, էլեկտրոնային առևտրի միջազգային ցուցահանդեսում մենք կունենանք օտարերկրյա հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Սիրիայից, Հորդանանից և մի շարք այլ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել մի քանի այլ երկրներ, որոնց հայտը քննարկվում է»։
-
Մեկնաբանություն - Իրանի առևտրի ազատ գոտիներում ներդրումների զգալի աճ է գրանցվել
Մայիս 08, 2024 13:27Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ ազատ գոտիներում ներդրումների պահանջարկը 4 անգամ ավելացել է, և ընդգծել, որ այս ոլորտում Իրանի հինգ հատկանիշներից են Իրանում արտադրության ցածր ծախսերը, զարգացած ենթակառուցվածքները, այդ գոտիների հարմար հասանելիությունը շուկաներին, ձեռնարկատիրության հեշտությունը և հարկային ու մաքսային արտոնությունները:
-
Իրանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա
Մայիս 08, 2024 12:40Նասեր Քանանի Չաֆին խստորեն դատապարտել է Ռաֆահ քաղաքի վրա Սիոնիստական զավթիչ ռեժիմի հարձակումը և ասել, որ օկուպացիոն Սիոնիստական ռեժիմի հարձակումը նպատակ ունի տապալել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և Սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությանը վերջ տալու միջազգային ջանքերը, և իրականացվել է միայն Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի մի խումբ հանցագործների անհատական շահերը պաշտպանելու համար։
-
Իրանը Միջին Ասիայի երկրների համար միջազգային շուկաներ մուտք գործելու դարպաս է
Մայիս 08, 2024 07:46Անդրադառնալով ԻԻՀ ռազմավարական դիրքին, Տաջիկստանում Իրանի դեսպանն ասել է․ «Կենտրոնական Ասիայի երկրների համար Իրանը դարպաս է՝ Պարսից ծոցից և Հնդկական օվկիանոսից Բանդար Աբասի և Չաբահարի միջոցով միջազգային շուկաներ մուտք գործելու համար»:
-
ԻԻՀ նախագահ. «Ազնիվ խոստում» գործողությունն ազգային հպարտություն առաջացրեց
Մայիս 08, 2024 07:40Նշելով, որ «Ճշմարիտ խոստում» գործողությունն ազգային հպարտություն առաջացրեց և շրջադարձային դեր ունեցավ կոնսենսուսի ձևավորման հարցում, ԻԻՀ նախագահն սել է. «Այս գործողությունն ապացուցեց, որ հզոր Իրանը կարող է հեռացնել պատերազմի ստվերը և ռազմական տարբերակը»։
-
Առաջիկա օրերին շահագործման կհանձնվի Իրանի և Ադրբեջանի միջև խոշորագույն համատեղ ջրային նախագիծը
Մայիս 07, 2024 16:50Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի տարածաշրջանային ջրային ընկերության ղեկավար Յուսեֆ Գաֆարզադեն հայտնել է, որ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի Իրանի և Ադրբեջանի խոշորագույն համատեղ ջրային նախագիծը՝ Կիզ Կալասի ամբարտակը: Դրա մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։
-
Էսլամի.ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հարաբերությունները չպետք է ազդվեն զրպարտիչ հոսանքից
Մայիս 07, 2024 14:59Իրանի փոխնախագահ և ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի հարաբերությունների վրա չպետք է ազդի այն հոսանքը, որը մշտապես փորձում է զրպարտությամբ խեղաթյուրել Իրանի ճանապարհը։