-
Իրանի կառավարության խոսնակ. Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչությանը վճռական պատասխան կտրվի
Հուլիս 25, 2023 13:37Իրանի կառավարության խոսնակը ցավակցություն հայտնելով Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուչիստան նահանգում Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանների նահատակության կապակցությամբ ասել է.-«Այս ահաբեկչական քայլն անպայման կուղեկցվի համապատասխան, վճռական ու անհապաղ պատասխանով»։
-
Յոհանեսբուրգում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ-ի և Իրանի անվտանգության խորհուրդների քարտուղարները
Հուլիս 25, 2023 12:50Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ և քննարկել ռուս-իրանական փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
-
Թեհրանահայ համայնքը բողոքել է Ղարաբաղի ժողովրդի հումանիտար ճգնաժամի դեմ
Հուլիս 25, 2023 12:05Ի հովանավորություն Ղարաբաղի ժողովրդի ,ովքեր ամիսներ է ինչ կատարելապես շրջափակված են ադրբեջանական իշխանությունների կողմից, Թեհրանի հայկական համայնքի մի խումբ ակտիվիստներ դիմել էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանին ,որպեսզի հուլիսի 24-ին և 25-ին ղողանջեն եկեղեցիների զանգերը ,ճիշտ ժամը 12-ին:
-
Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են առաջիկա չորս ամսում շահագործել Աստարաչայ կամուրջը
Հուլիս 25, 2023 07:53Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարները պայմանավորվել են առաջիկա չորս ամսվա ընթացքում Աստարաչայ կամրջի ենթակառուցվածքների կատարելագործման և շահագործման շուրջ։
-
ԻԻՀ բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը համալրվել են «Աբու Մահդի» թեւավոր հրթիռներով
Հուլիս 25, 2023 07:17Կայացել է «Աբու Մահդի» ռազմավարական նշանակության թևավոր հեռահար հրթիռային համակարգով Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի համալրման արարողությունը։
-
Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները
Հուլիս 25, 2023 06:31Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի օրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզովյանի հետ հանդիպման ժամանակ ասաց.«Թեհրանը ողջունում և դրական է գնահատում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները և բանակցային գործընթացում գրանցված վերջին առաջընթացը»:
-
Ռայիսի. Օտարների միջամտությունը միայն բարդացնում է իրավիճակը
Հուլիս 25, 2023 04:01Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը, նշելով, որ Թեհրանը պաշտպանում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցություններն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ օտարերկրացիների միջամտությունը միայն բարդացնում է իրավիճակը:
-
Իրանի և Հայաստանի արտգործնախարարների մամուլի ասուլիսում ընդգծվել է տարանցիկ երթուղիների կարևորությունը. Ռայիսին հրավիրվել է Երևան
Հուլիս 24, 2023 13:40Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում իր հայաստանցի գործընկեր՝ Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է.-«Թեհրանը և Երևանը ընդգծում են տարանցիկ ուղիների կարևորությունը, պարոն Իլհամ Ալիևը վստահեցրել է, որ չի ձգտի փակել Իրանի և Հայաստանի միջև պատմական ճանապարհը»։
-
Իրանում ձերբակալվել են Սիոնիստական ռեժիմի հետ առնչություն ունեցող խոշորագույն ահաբեկչական ցանցի անդամները
Հուլիս 24, 2023 16:07Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է երկրի մի քանի նահանգներում Սիոնիստական ռեժիմի հետ առնչություն ունեցող խոշորագույն ահաբեկչական ցանցի անդամների ձերբակալության մասին։
-
Տեղի է ունեցել Իրանական մարդատար ինքնաթիռի վրա ամերիկյան կործանիչների ահաբեկչական հարձակման վերաբերյալ դատավարությունը
Հուլիս 24, 2023 15:07Թեհրանի Շահիդ Բեհեշթի դատական համալիրում տեղի ունեցավ 2020 թվականի հուլիսի 23-ի վերջին ժամերին Իրանի Մահան մարդատար ինքնաթիռի վրա իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով ԱՄՆ-ի բանակի դեմ ուղղված իրավական հայցի դատական նիստը: