-
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Մենք Ադրբեջանի հետ սահմանային խնդիր չունենք
Հուլիս 20, 2023 08:29Կարևորելով բարիդրացիության սկզբունքը հարգելը և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը, Իրանի ԶՈՒ ԳՇ պետն ասել է. «Բարեբախտաբար, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները զարգանում են, և մենք որևէ խնդիր չունենք սահմանային և անվտանգության հարցերում»։
-
Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել իմամ Հոսեյնի նահատակության օրվա կապակցությամբ
Հուլիս 20, 2023 07:23Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության մշակութային աշխատանքների, համագումարների և կազմակերպությունների գերատեսչության նախաձեռնությամբ և Թեհրանի հայոց Թեմի Ազգային իշխանության համագործակցությամբ հուլիսի 19-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացավ Աստվածային կրոնների միջև երկխոսության`այս տարվա ընթացքում երկրորդ համագումարը՝«Հավատքը և հասարակության բարօրությունն աստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով:
-
Իրանը լուսանկարներում-Մանջիլ՝ Իրանի մաքուր էներգիաների քաղաք
Հուլիս 19, 2023 16:04Մանջիլ քաղաքի Սեֆիդռուդ ամբարտակից և հողմային էլեկտրակայանից էլեկտրաէներգիայի արտադրության բերումով այս քաղաքը հայտնի է դարձել որպես «Իրանի մաքուր էներգիայի քաղաք»։
-
Ամիր Աբդոլլահյանը ՌԴ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ասել է. Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ սակարկելի չեն
Հուլիս 19, 2023 15:07Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում իր զարմանքն է հայտնել Ռուսաստանի և Պարսից ծոցի հարավային ափի երկրների համատեղ հայտարարության մեջ Պարսից ծոցում իրանական երեք կղզիների հետ կապված կետի դրույթների վերաբերյալ և շեշտելով Պարսից ծոցի այս կղզիների պատմական և հավերժական պատկանելիությունը Իրանին հավելել է. «Իրանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ սակարկելի չեն»։
-
Իրանի ԱԳՆ. 13-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է համընդհանուր արտաքին հարաբերությունների վրա
Հուլիս 19, 2023 15:01Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը 13-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը համարել է հավասարակշռված և դինամիկ՝ հիմնված համընդհանուր արտաքին հարաբերությունների վրա և հավելել.-«Համընդհանուր արտաքին հարաբերությունների շրջանակներում մեր արտաքին քաղաքականության ծրագրի հիմնական մասը կենտրոնացած է աշխարհի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների կայուն զարգացման վրա»։
-
Իրանն իր գիտելիքահենք ընկերությունների օգնությամբ ուղղաթիռներ է կառուցում
Հուլիս 19, 2023 14:48Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարը հայտնել է,որ տեղական ուղղաթիռներ կառուցելու նպատակով իր ղեկավարած գերատեսչությունը համագործակցում է գիտելիքահենք ընկերությունների հետ։
-
Իրանի դրոշը ծածանվել է աշխարհի բոլոր օվկիանոսների ջրատարածքում
Հուլիս 19, 2023 14:37ԻԻՀ բանակի ՌԾՈւ հրամանատարն ընդգծել է. «Այսօր մենք կարողացել ենք իսլամական Իրանի դրոշը ծածանել բոլոր օվկիանոսներում և մեծացնել ծովային տիրույթը»։
-
Իրանի վերջնական որոշումը՝ գեներալ Սոլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ-ի հանցագործությանը իրավականորեն հետամուտ լինելու համար
Հուլիս 19, 2023 14:31Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի իրավական հարցերով տեղակալն ընդգծել է. -«Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար գեներալ Սոլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ-ի հանցագործությանը հետամուտ լինելու Իրանի որոշումը վերջնական է»։
-
Մեկնարկել է Մուհարրամ ամիսը, Իսլամական Իրանը սգում է Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի կապակցությամբ
Հուլիս 19, 2023 14:02Այսօր (չորեքշաբթի)՝ 2023 թվականի հուլիսի 19-ը, հիջրեթի 1445 թվականի Մուհարրամ ամսի առաջին օրն է։ Երեկ գիշեր՝ Մուհարրամի ամսին ընթառաջ, Իսլամական Իրանում սգո արարողություններ են տեղի ունեցել Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի կապակցությամբ:
-
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանի զրոյական կետ
Հուլիս 19, 2023 13:41Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Փոլդաշտ քաղաքում գտնվող Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանի զրոյական կետ։