Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան. Հռոմի պապի հետ առանձնազրույց է նախատեսված
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238218-Նիկոլ_Փաշինյանը_մեկնում_է_Վատիկան._Հռոմի_պապի_հետ_առանձնազրույց_է_նախատեսված
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
(last modified 2026-02-06T09:04:19+00:00 )
Հոկտեմբեր 19, 2025 11:00 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան. Հռոմի պապի հետ առանձնազրույց է նախատեսված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ աթոռում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Հոկտեմբերի 19-ին նա Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ պապի հանդիսապետությամբ:

«Այցի շրջանակում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը»,– հավելել է Բաղդասարյանը:

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: