Իրանի խորհրդարանի ավագ պաշտոնյան զգուշացրել է Սաուդյան Արաբիայի հակաիրանական քայլերի շարունակման կապակցությամբ
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը զգուշացրել է Սաուդյան Արաբիայի հակաիրանական քայլերի շարունակման և Իրանի դեմ ԱՄՆ-ի հետ քայլ պահելու կապակցությամբ:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը թուիթերում գրել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանավորները ԻԻՀ դեմ տնտեսական պատերազմում ԱՄՆ-ին ծառայելը չդադարեցնելու դեպքում, պետք է սպասեն Թեհրանի շոկային որոշմանը:
Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ ավարտվում են սաուդական, էմիրաթական ու իսրայելական կեղտոտ քաղաքականությունների ժամանակները:
Հինգշաբթի օրը, Մեքքայում կայացել է արաբ ղեկավարների և Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի ղեկավարների նիստը: Ուրբաթ օրը Մեքքայում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության վեհաժողովը:
Այդ նիստերը ծառայում են օտարների նպատակներին և առավել քան երբևէ բացահայտում են սաուդյան վարչակազմի անճարակությունը: