Իրանի անվտանգության նախարարությունը ձերբակալել է ԱՄՆ-ում տեղակայված ահաբեկչական խմբավորման առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/iran-i123748-Իրանի_անվտանգության_նախարարությունը_ձերբակալել_է_ԱՄՆ_ում_տեղակայված_ահաբեկչական_խմբավորման_առաջնորդին
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ԱՄՆ-ում տեղակայվաշ Թոնդար ահաբեկչական խմբավորման ղեկավարին:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Օգոստոս 01, 2020 17:17 Asia/Tehran
  • Իրանի անվտանգության նախարարությունը ձերբակալել է ԱՄՆ-ում տեղակայված ահաբեկչական խմբավորման առաջնորդին

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ԱՄՆ-ում տեղակայվաշ Թոնդար ահաբեկչական խմբավորման ղեկավարին:

Շաբաթ օրը Իրանի ավտանգության նախարարությունը հայտարարել է, որ  Թոնդար ահաբեկչական խմբավորման ղեկավարը Ջամշիդ Շարմահդը, որը Միացյալ Նահանգներից ղեկավարում էր Իրանում կազմակերպված դիվերսիոն գործողությունները,  ձերբակալվել է Իրանի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում:

Շարմահդը 2008 թ.-ին կազմակերպել էր Շիրազի  հոսեյնիեյի ահաբեկչական պայթյունը, որի հետևանքով զոհվեց 14 և վիրավորվեց 215 մարդ:

Վերջին տարիներին Թոնդար ահաբեկչական խմբավորումը մտադիր էր մի շարք լայնածավալ գործողություններ իրականացնել Իրանում:

Այս գործողությունները ներառում էին Շիրազի Սիվանդ ամբարտակի պայթյունը, Թեհրանի գրքի ցուցահանդեսում ցիանիդով ռումբի պայթյունը և Իմամ Խոմեյնիի դամբարանում ռումբի պայթեցումը:

Թոնդար ահաբեկչական խմբավորման առաջնորդին ձերբակալելու Իրանի անվտանգության ուժերի գործողության մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio