Թախթռավանչի. ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ վերադառնալու ամենահեշտ ճանապարհն իր պարտավորությունների կատարումն է
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը շարունակում է ԱԽ 2231 բանաձևի և ՀԳՀԾ-ի խախտումը, հավելելով, որ այդ երկրի համար միիջուկային համաձայնություն վերադառնալու ամենահեշտ ուղին իր պարտավորությունների լիարժեք գործադրումն է:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալջազիրա լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, Մաջիդ Թախթռավանչին հավելել է. «Բայդենի կառավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերադառնալու է ՀԳՀԾ: Սակայն մինչ այս պահը, ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատժամիջոցների չեղարկումը կարո՞ղ է դիտարկվել որպես վերադարձ ՀԳՀԾ-ին, Թախթռավանչին նշել է. «Պատժամիջոցներն ասյ համաձայնագրի մի մասն էին կազմում և պետք է չեղարկվեին, որպեսզի Իրանի լիարժեք գործադրեր իր պարտավորությունները»:
Ի պատասխան այն հարցի, թե Իրանի քայլերը լարվածության սրման պատճառ են դարձել, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներակայցուցիչն ասել է. «Մենք լարվածությունը սրելու նպատակ չունենք և չենք ունեցել անգամ Թրամփի օրոք, որը առաջացրեց լարվածությունն ու սադրիչ քայլեր արեց»: