Բազմակողմանի դիվանագիտական ջանքեր՝ ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի փակուղուց դուսր գալու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i135770-Բազմակողմանի_դիվանագիտական_ջանքեր_ՀԳՀԾ_ԱՄՆ_ի_վերադարձի_փակուղուց_դուսր_գալու_համար
Իրանը Եվրոպայի ու ԱՄՆ-ի նոր վարչակազմի միջև տարբերություն չի տեսնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2021 06:37 Asia/Tehran
  • Բազմակողմանի դիվանագիտական ջանքեր՝ ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի փակուղուց դուսր գալու համար

Իրանը Եվրոպայի ու ԱՄՆ-ի նոր վարչակազմի միջև տարբերություն չի տեսնում:

Press TV հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Իրանի այն հայտարարությունից հետո, որ Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի վավերացումը կնշանակի ՄԱԳԱՏԷ-ի հետ ստորագրված եռամսյա համաձայնագրի չեղարկում, եվրոպացիները մտահոգվեցին և հետ կանչեցին բանաձևը:

Այս հաղորդման հմաձայն, ԱՄՆ-ը  դեմ չէ Իրանի դեմ պատժամիջոցների փուլային վերացմանը, այդ թվում ՝ արտասահմանում Իրանի արգելափակված ֆինասնական միջոցների մի մասի ազատմանը, սակայն չի ցանականում, որ դա տեղի ունենա Իրանի հետ ոչ պաշտոնայկան կամ նույնիսկ դռնփակ հանդիպումից առաջ:

Եվրոպացիները, որ ամենայն վստահությամբ դեռևս հավատում են, թե կողմ են ՀԳՀԾ-ին, անգամ Իրանի դեմ նավթային էմբարգոյի վերացումը, որը Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանեց ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, համարում են «բարդ քայլ», որի համար անհրաժեշտ է Իրանի ու Միացյալ Նահանգների հանդիպումը: