Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ համաշխարհային միասնականության անհրաժեշտությունը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ է արել գլոբալ ահմերաշխության և միջազգային համագործակցության միջոցով դադարեցնել միակողմանի հարկադրանքի միջոցները, ներառյալ՝ ապօրինի պատժամիջոցները:
Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տեղեկատվական կոմիտեի 43-րդ նստաշրջանում, ափսոսանք է հայտնել որոշ զարգացած երկրների կողմից այլ երկրների, հատկապես զարգացող երկրներում տեղի ունեցող իրադարձություններն ու իրողությունները խեղաթյուրելու, կեղծելու ուղղությամբ:
Խաթիբզադեն հավելել է, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման տարբերությունները մեծացրել են զարգացած և զարգացող երկրների միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում առկա բացերը:
Նա հավելել է, որ զարգացող երկրներում բնակչության մեծ մասը դեռ չի կարողանում ստանալ ՏՏ ոլորտում տեղի ունեցած հեղափոխության ամբողջ օգուտները:
Խաթիբզադեի խոսքերով, նման վնասակար և անբարենպաստ իրավիճակն ունի միջազգային հանրության անհապաղ ուշադրության կարիքը: