Ղալիբաֆ. Պահանջում ենք պատժամիջոցների լիարժեք չեղարկումը
https://parstoday.ir/hy/news/iran-i140330-Ղալիբաֆ._Պահանջում_ենք_պատժամիջոցների_լիարժեք_չեղարկումը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Պահանջում ենք պատժամիջոցների լիարժեք չեղարկումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2021 09:22 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Պահանջում ենք պատժամիջոցների լիարժեք չեղարկումը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Պահանջում ենք պատժամիջոցների լիարժեք չեղարկումը»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, խորհրդարանի դռնբաց նիստում, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ասել է.«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից մշակված քաղաքականությանը համահունչ, ձգտում ենք բոլոր պատժամիջոցների ամբողջական, գործնական և անհապաղ չեղարկմանը»:

«Իրանի թշնամիները թող իմանան, որ չնայած Իրանի ժողովուրդը ձգտում է պատժամիջոցների չեղարկման, բայց երբեք չի սպասելու նրանց քայլին»,-ասել է Ղալիբաֆը:

Նշելով, որ նախաձեռնողն Իրանն է, Ղալիբաֆն ասել է.«Բանակցություններում հապաղելու և ագահության փոխարեն, ավելի լավ է թշնամիները գործնական քայլեր ձեռնարկեն պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ, քանի որ, որքան շատ  ժամանակ է անցնի, նրանք ավելի մեծ գին են վճարելու ՀԳՀԾ-ին վերադառնալու համար»:

Նշելով, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոհեմ ղեկավարության ներքո, ձևավորվել է ԻԻՀ պաշտոնատարների միահունչ ձայնը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Այս միաբանությունը մինչ օրս ազդեցիկ դերակատարություն է ունեցել թշնամու հավակնությունների դեմ պայքարում»: