Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորներն ընդգծել են պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i140346-Իրանի_Իսլամական_խորհրդարանի_պատգամավորներն_ընդգծել_են_պատժամիջոցների_չեղարկման_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամը հայտարարել է, որ խորհրդարանի բոլոր պատգամավորները պահանջում են չեղարկել պատժամիջոցները և համապատասխան ստուգումներ անցկացնել այդ կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2021 13:38 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորներն ընդգծել են պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամը հայտարարել է, որ խորհրդարանի բոլոր պատգամավորները պահանջում են չեղարկել պատժամիջոցները և համապատասխան ստուգումներ անցկացնել այդ կապակցությամբ:

Իրանի Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին ասել է.«Իրանի իսլամական հանրապետության մոտեցումն այն է, որ բոլոր պատժամիջոցները պետք է վերացվեն»:

Նա հավելել է.«Համապատասխան ստուգումները պետք է անցկացվեն ուշադիր և ժամանակին, իսկ բանակցող թիմը պետք է իր բանակցություններում ուշադրություն դարձնի այս կարևոր խնդրին»:

Ամիրաբադի Ֆարահանիի խոսքով՝ ոչ միջուկային պատժամիջոցները նույնպես պետք է չեղարկվեն, և տնտեսական փոխանակումների  ճանապարհին առկա խոչընդոտները  վերացվեն:

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ այն ժամանակ կվերադառնա իր ստանձնած պարտավորություններին, երբ ԱՄՆ-ը գործնականում չեղարկի բոլոր հակաիրանական պատժամիջոցները, և այդ կապակցությամբ համապատասխան ստուգումներ անցկացվեն Իրանի կողմից: