Արաղչի. ԱՄՆ-ն հանցագործության հանցակից է
https://parstoday.ir/hy/news/iran-i143172-Արաղչի._ԱՄՆ_ն_հանցագործության_հանցակից_է
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հանցակից է, հավելելով. «Իրանցիները նույնիսկ մեկ օր չպետք է լինեն պատժամիջոցների տակ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2021 04:42 Asia/Tehran
  • Արաղչի. ԱՄՆ-ն հանցագործության հանցակից է

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հանցակից է, հավելելով. «Իրանցիները նույնիսկ մեկ օր չպետք է լինեն պատժամիջոցների տակ»:

Իրանի փոխարտգործնախարար և Վիեննայի բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Արաղչին Թվիթերում գրել է. «Վերջին երեք տարիներին Միացյալ Նահանգները դաժան և անօրինական պատժամիջոցներ է  սահմանել աշխարհի ցանկացած կետում գտնվող յուրաքանչյուր իրանցու նկատմամբ»:

Նա նշել է. «ԱՄՆ ներկայիս վարչակազմը իր պաշտոնավարման 144 օրվա ընթացքում  մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հանցակիցն է»:

Նա հավելել է. «ԱՄՆ-ն պետք է կատարի առաջին քայլը, ինչից հետո Իրանը կստուգի, պատժամիջոցների չեղարկումը և կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների գործադրմանը»: