Ռաբիի. Իրանի մասնակցությունն ընտրություններին՝ մեծ «Ոչ» էր ընտրությունները բոյկոտելու քարոզիչներին
https://parstoday.ir/hy/news/iran-i143854-Ռաբիի._Իրանի_մասնակցությունն_ընտրություններին_մեծ_Ոչ_էր_ընտրությունները_բոյկոտելու_քարոզիչներին
Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանի ժողովրդի մասնակցությունն ընտրություններին, մեծ «Ոչ» էր ընտրությունները բոյկոտելու քարոզիչներին ու բոյկոտողներին, որոնք գտնվում էին տնտեսական պատժամիջոցները մշակողների շարքերում»:
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Հունիս 22, 2021 12:35 Asia/Tehran
  • Ռաբիի. Իրանի մասնակցությունն ընտրություններին՝ մեծ «Ոչ» էր ընտրությունները բոյկոտելու քարոզիչներին

Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանի ժողովրդի մասնակցությունն ընտրություններին, մեծ «Ոչ» էր ընտրությունները բոյկոտելու քարոզիչներին ու բոյկոտողներին, որոնք գտնվում էին տնտեսական պատժամիջոցները մշակողների շարքերում»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին երեքշաբթի օրը  տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած մամուլի ասուլիսում, նշել է.«Իսլամական Հանրապետության մշտական ընդդիմադիրները  բացասական քարոզչություն սկսեցին ընդդեմ ընտրությունների և Իրանի ապագայի և փորձեցին  ժողովրդին  հուսահատեցնել, բայց  Իրանի ժողովուրդը նախագահական ընտրություններին մասնակցելով, «Ոչ» ասաց բոլոր ընդդիմադիրներին»:

Արձագանքելով  ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որի համաձայն՝ իրանցիները չկարողացան  արդար և ազատ գործընթացում ընտրություն կատարել, Իրանի կառավարության խոսնակն ասել է. «Քաղաքական տեսանկյունից ՝ նման հայտարարությունները համարվում են միջամտություն Իրանի ներքին գործերին և հակասում են միջազգային իրավունքին»:

Ռաբիին ընդգծել է.«ԱՄՆ կառավարությունը պետք է  վերջ դնի  այլ երկրների ներքին գործերին իր միջամտություններին և այլոց ժողովրդավարական մեխանիզմների  մասին դատողություն անելուն և փորձի  բարեփոխել այդ երկրի ներքին իրավիճակը »: