Իրանի փոխնախագահ. Տրանսպորտը կարող է երկիրը դուրս բերել ճնշող պատժամիջոցների փակուղուց
https://parstoday.ir/hy/news/iran-i159282-Իրանի_փոխնախագահ._Տրանսպորտը_կարող_է_երկիրը_դուրս_բերել_ճնշող_պատժամիջոցների_փակուղուց
ԻԻՀ փոխնախագահը հայտարարել է. «Տրանսպորտի զարգացումը կարող է վերջ դնել մի տեսակ ապրանքի արտահանմանը և երկիրը դուրս բերել պատժամիջոցների փակուղուց»
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 05:05 Asia/Tehran
  • Իրանի փոխնախագահ. Տրանսպորտը կարող է երկիրը դուրս բերել ճնշող պատժամիջոցների փակուղուց

ԻԻՀ փոխնախագահը հայտարարել է. «Տրանսպորտի զարգացումը կարող է վերջ դնել մի տեսակ ապրանքի արտահանմանը և երկիրը դուրս բերել պատժամիջոցների փակուղուց»

Սոլաթ Մորթազավին, Տրանսպորտի, լոգիստիկայի և հարակից ոլորտների հինգերորդ ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ, հայտարարել է. «Տրանսպորտային կապ հաստատելով որոշ երկրների հետ, մենք մեծ քայլեր ենք արել և այս առումով, տրանսպորտային կապը կարող է արդյունավետ դեր ունենալ մեկ ապրանքի արտահանման խնդրի լուծման հարցում»:

Նա հավելել է. «Եթե ​​բեռնափոխադրումներն արագ ու հեշտ իրականացվեն, թե՛ արդյունաբերության, թե՛ հանքարդյունաբերության ոլորտում մենք կկարողանանք ավելացնել արտահանման ծավալները և կդադարենք հույս դնել միայն նավթի արտահանման վրա»։

 Սոլաթ Մորթազավին նշել է. «Իր աշխարհաքաղաքական ու աշխարհագրական դիրքի շնորհիվ, Իրանը կարող է առաջատար դեր ունենալ երկաթուղային, ցամաքային և ծովային բեռնափոխադրումների ոլորտում»: