Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i164230-Ադրբեջանը_Թուրքմենստանն_ու_Իրանը_կարող_են_ընդլայնել_գործակցությունը_գազի_սվոփային_մատակարարումների_ոլորտում
Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 16:28 Asia/Tehran
  • Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների ոլորտում

Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների հարցում։

Այդ մասին հայտարարել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ հավելելով, որ առաքումների ծավալների ավելացման նոր առաջարկներ կան։ Այդ մասին հայտնել է Turan գործակալությունն Իրանի պետական «Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակում» հեռուստաալիքի վրա հղումով։

2021 նոյեմբերին Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը գազի փոխանակման վերաբերյալ համաձայնագիր էին կնքել։

«Այդ նախագծի հեռանկարը հաջող է երևում, կան նույնիսկ գազի առաքումներն ավելացնելու առաջարկներ և բանակցություններն այդ հարցի շուրջ մշտապես ընթացքի մեջ են։ Կան նոր նախաձեռնություններ գազի մատակարարումների հարցում երկկողմ և բազմակողմ գործակցությունն ընդլայնելու վերաբերյալ»,-ասել է Ալիզադեն։

2022-ի սկզբում Իրանը սկսել է Թուրքմենստանից ստացվող գազն առաքել Ադրբեջան՝ ըստ եռակողմ սվոփային համաձայնգրի։ Մեկ օրում առաքվում է ավելի քան 4 մլն խմ գազ։ Ընդհանուր առմամբ, պայմանագրով նախատեսվում է Իրանի տարածքով 1․5-2 մլրդ խմ թուրքմենական գազ առաքել Ադրբեջան։