Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ բացել
https://parstoday.ir/hy/news/iran-i164570-Իրանը_պատրաստ_է_Հայաստանի_հետ_համատեղ_տեխնիկական_և_արհեստագործական_ուսումնարաններ_բացել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը նշել է, որ Իրանը կարևորում է հարևան երկրների հետ առևտրայյին հարաբերությունների զարգացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2022 05:12 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ բացել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը նշել է, որ Իրանը կարևորում է հարևան երկրների հետ առևտրայյին հարաբերությունների զարգացումը:

Նա նշել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ  համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ բացել:

Հոջաթոլլահ Աբդոլմալեքին,  Նարեկ Մկրտչյանի հետ հեռախոսազրույցում, ասել է. «Իրանի  արտաքին քաղաքականության մեջ կարևորովում են տնտեսական դիվանագիտությունը, հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների զարգացումը և ներդրումների ոլորտը»:

Անդրադառնալով միջազգային ասպարեզում դիմադրողական տնտեսության քաղաքականությանը և մակրոռազմավարություններին, նա հավելել է.«Տարածաշրջանի երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի հարևանների հնարավորությունների զարգացմանը»:

Աբդոլմալեքին նշել է, որ Հայաստանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Իրանի տնտեսական դիվանագիտության ոլորտում, հավելելով. «Նախկինում ստորագրված հուշագրերի գործադրումն ինչպես նաև նոր համագործակցությունների հարցն օրակարգում է»:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հեռախոսազրույցում ասել է. «Մենք նույնպես կարևորում ենք հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների զարգացման վերաբերյալ Իրանի ռազմավարական տեսակետը»: