Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Հայաստանի արտգործնախարարները
https://parstoday.ir/hy/news/iran-i164776-Մյունխենի_անվտանգության_համաժողովի_շրջանակում_հանդիպել_են_Իրանի_և_Հայաստանի_արտգործնախարարները
Շարունակելով իր հանդիպումները  Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի մասնակից ԱԳ նախարարների հետ,Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նաև հանդիպել է  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 19, 2022 12:05 Asia/Tehran

Շարունակելով իր հանդիպումները  Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի մասնակից ԱԳ նախարարների հետ,Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նաև հանդիպել է  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային ու միջազգային հարթակում կողմերին հուզող մի շարք ընդհանուր հարցերի շուրջ: 

Իրանի ԱԳ նախարարության կայքի փոխանցմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ասել է,որ ընդլայնվում են Թեհրանի և Երևանի երկկողմ հարաբերությունները:

Նա հավելել է.-«Ամենակարճ ժամկետում տարանցիկ ճանապարհի բացումը վկայում է կայուն բարիդրացիական հարաբերությունները պահպանելու երկու երկրների ջանքերի մասին»։

Իրանի ԱԳ նախարարն անհարժեշտ է համարել  երկու երկրի ԱԳ նախարարությունների քաղաքական գերատեսուչների նիստի անցկացումը՝  հարաբերությունների տարբեր հարթությունները քննարկելու և երկկողմ համագործակցության փաստաթուղթ մշակելու նպատակով:

Հանդիպման ժամանակ Ամիր Աբդոլլահյանը Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումը համարել է Իրանի Իսլամական Հանրապետության  առաջնահերթությունը և ընդգծել է,որ  Թեհրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական  փոփոխության:

Հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում ցուցաբերած աջակցության համար և զեկույց է ներկայացրել Կովկասում վերջին զարգացումների վերաբերյալ։

Ամիր Աբդոլլահյանին կրկին հրավիրելով Երևան, Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է. «Երևանը ցանկանում է լրջորեն հետամուտ լինել երկու երկրների միջև սահմանված համատեղ ծրագրերին և պատրաստ է այդ կապակցությամբ Իրան գործուղել տնտեսական, առևտրային և տեխնիկական պատվիրակություններ»: