Իրանի և Հայաստանի միջև ոստիկանական ոլորտում համագործակցությունն ամրապնդվում է
Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալն ասել է.«Իրանի ու Հայաստանի միջև ոստիկանական փոխգործակցության ամրապնդումը երկու երկրների անվտանգության բարելավման երաշխիք է»։
Երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն ընդգծելով հարևան երկրների, հատկապես Հայաստանի հետ լավ հարաբերությունների զարգացումը, հայտարարել է, որ ոստիկանական ընդհանուր հարցերում փոխգործակցության ամրապնդումը շատ կարևոր է Իրանի համար»:
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի գլխավոր հրամանատարությունը արժեքավոր և եզակի փորձ ունի ոստիկանական տարբեր ոլորտներում, գեներալ Ռեզային ընդգծել է. «Չնայած տարածաշրջանում տիրող անապահովությանը, մեր երկիրը վայելում է լիակատար անվտանգություն, և մենք թույլ չենք տա, որ որևէ շարժում խաթարի այս անվտանգությունը»։
Անդրադառնալով Հայաստանում ոստիկանական առաքելությունների դիրքին և տեսակին, ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասել է.«Հանդիպման հիմնական նպատակն է զարգացնել համագործակցությունը և բարելավել իրավիճակը ոստիկանական տարբեր ոլորտներում, հատկապես՝ թմրավաճառների դեմ պայքարում և մենք լիովին պատրաստ ենք քայլեր ձեռնարկել այս կապակցությամբ»: