Մամուլի տեսություն 27.01.2023
https://parstoday.ir/hy/news/iran-i192166-Մամուլի_տեսություն_27.01.2023
Իրանի համալսարաններից մեկի աշխարհաքաղաքականության պրոֆեսորը նշել է.«Լաչինի ճանապարհի փակման շարունակությունը համարվում է Հայոց ցեղասպանություն, այս անգամ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2023 13:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.01.2023

Իրանի համալսարաններից մեկի աշխարհաքաղաքականության պրոֆեսորը նշել է.«Լաչինի ճանապարհի փակման շարունակությունը համարվում է Հայոց ցեղասպանություն, այս անգամ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից»։

Համշահրի օրաթերթ

Ալիեւի անմարդկային պահվածքը հանդուրժելի չէ

Իրանի համալսարաններից մեկի աշխարհաքաղաքականության պրոֆեսորը նշել է.«Լաչինի ճանապարհի փակման շարունակությունը համարվում է Հայոց ցեղասպանություն, այս անգամ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից, և ռուսներին պետք է որքան հնարավոր է շուտ իրազեկել նման դառը իրադարձության հետևանքների մասին»։

Քյոմարս Յազդանփանահը նշել է.«Բաքվի բնակիչները իրականացնում են մի նախագիծ , որ հիմնված է էթնիկ սպառնալիքների վրա և նրանք այս նախագծին հետևում են նոր առաքելության ներքո՝ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու համար։ Ադրբեջանի թեթևամիտ առաջնորդների այս աշխատանքը Կովկասում ատելության սերմեր կցանի, որն ի վերջո կկլանի նրանց»:

 

Ջավան

Ո՞րն է «գունավոր հեղափոխությունների հոր» դերը երեխաների թրաֆիքինգի մեջ

Ինչպես և մյուս բոլոր կոռուպցիոն գործողությունները, որոնք ներկայումս ընթանում են ամբողջ աշխարհում, Ջորջ Սորոսը, գլոբալիզմի շարժման ամենաազդեցիկ դեմքերից մեկը, ակնհայտորեն մասնակից է այս կազմակերպված և միջազգային հանցագործության մեջ:

Այս դառը ու վախեցնող պատմությունը շատ խորն արմատներ ունի և շարունակվում է երկար ժամանակ, որ աշխարհում ամեն տարի անհետանում են 800000 երեխաներ ԱՄՆ-ում և ութ միլիոն երեխա ողջ աշխարհում, և սա ընդամենը պաշտոնական և գրանցված վիճակագրություն է։ Ժամանակն է, որ վերջապես արդարությունը հաստատվի: Ադրենոխրոմի թրաֆիքինգը (հորմոն, որը արտազատվում է մակերիկամներից երեխաների դաժան խոշտանգումներից և չարաշահումներից հետո և հանվում այս անմեղ երեխաների արյունից), երեխաների սեռական թրաֆիքինգը, մարդկանց առևտուրը, մարմնի օրգանների առևտուրը, մանկապղծությունը և սատանայական ծիսական չարաշահումը պետք է դադարեցվի և մեկ անգամ ընդմիշտ կասեցվի: Հետևյալը նախաբանն է որոնման համակարգերի և առևտրի կայքերի մասին, որոնք բացահայտ և գաղտնի կապերով հանդես են գալիս որպես հարթակներ, որոնք գաղտնի կերպով նպաստում են երեխաների թրաֆիքինգի հանցագործությանը:

 

Ջամե Ջամ

Ավելի քան 160 աֆղանցի է մահացել աննախադեպ ցրտից

Աֆղանստանի պաշտոնյաները հայտարարեցին, որ անցյալ ամիս ավելի քան 160 մարդ մահացել է երկրում ցրտից, քանի որ նրանք բախվել են վերջին տասնամյակի ամենադաժան ձմռանը:

 

Շարղ

Կիև առաջադեմ տանկեր ուղարկելու ամերիկա-գերմանական համաձայնությունը, հօգուտ Ուկրաինայի կփոխի՞ իրավիճակը

Միաժամանակ ԱՄՆ կառավարության՝ Ուկրաինա «M1 Abrams» առաջադեմ մարտական ​​տանկեր ուղարկելու համաձայնության հրապարակման հետ մեկտեղ, Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ կարող է սկսվել ուկրաինական ռազմական ուժերի վերապատրաստումը «Leopard 2» տանկերի օգտագործման համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ողջունելով Գերմանիայի որոշումը, խնդրել է Կիևին ծանր զինտեխնիկա տրամադրել և ասել, որ դա պետք է արվի ավելի արագ։ Այդ կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության խմբակցությունը հայտարարել է, որ «Գերմանիան վերջապես Ուկրաինա կուղարկի Leopard տանկեր»։

 

armenpress.am

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից:

Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է հետևյալը. 

«Վեհաժողովն արձանագրում է (խմբ.՝ մոնիտորինգային) հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղարկված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին հրատապ ծանուցումը, որով կոչ է արվում հետևել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատամանը, և կոչ է անում անհապաղ և լիարժեք կերպով իրականացնել դատարանի որոշած միջանկյալ միջոցների կատարումը։ Վեհաժողովը նաև հետևում է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակին։ Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պահվող անձանց»։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:  ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դիտարկվում է քննարկման արդյունքներով ԵԽԽՎ-ի զեկույց ընդունելու հնարավորությունը:

 

armenpress.am

Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ կյանքեր փրկած դանիացի միսիոների անունով

Երևանում կայացավ դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, 1000-ավոր հայ որբերին երկրորդ կյանք պարգևած Մարիա Յակոբսենի անունով անվանակոչված փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիրի 51-րդ փողոցն անվանակոչվել է Մարիա Յակոբսենի անվամբ։ 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ շռայլություն է ունենալ անանուն փողոցներ, երբ հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունի նվիրյալներ և բարեկամներ, որոնցից մեկն էլ  Մարիա Յակոբսենն է: 

«Մենք կարևորում ենք անձանց, ովքեր ամենածանր պահերին եղել են հայ ժողովրդի կողքին: Մարիա Յակոբսենը այն անձանցից է, ով Ցեղասպանության տարիներին փրկել և կրթել է հազարավոր հայ մանուկների,  և սա, կարծում եմ, այն փոքր հիշատակի հնարավորությունն է, որ քաղաքը կարող է և պարտավոր է տալ այդ մարդուն: Մենք պետք է հիշենք և մեր պատմության էջերում գրանցենք նման մարդկանց, որպեսզի մեր զավակներն ու թոռները նրանց ևս իմանան»,- նշեց Ավինյանը:

Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը նշեց, որ սա առաջին միջոցառումն է, որին մասնակցում է՝ որպես Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան: 

«Երեկ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս նշել եմ, որ մեր հարաբերությունները կառուցելու ենք պատմական կապերի, բարեկամության հիմքերի վրա: Մարիա Յակոբսենը այդ բարեկամության խորհրդանիշն է: Հազարավոր հայ մանուկներին Ցեղասպանությունից փրկած միսիոներին կոչում էին Մամա Յակոբսեն»,- ասաց դեսպանը: 

Միջոցառմանը ներկա էին նաև Մարիա Յակոբսենի ժառանգները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, «Մարիա Յակոբսեն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, մտավորականներ և այլ պաշտոնական անձինք: 

 

news.am

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանին. Քննարկել են Լաչինի միջանցքի բացման հարցը

Այսօր, հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առաջաին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:

 

aravot.am

ԱՄՆ Կոնգրեսում Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձև կներկայացվի

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց, բանաձևի նախագիծը նաև նախանշում է որոշակի գործողությունների շրջանակ, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։

Մասնավորապես առաջարկվում է․ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների միջազգային քննությանն օժանդակություն։ Միջազգային գործընկերների և Արցախի իշխանությունների հետ համագործակցություն՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայման ուղղությամբ։ Նախագահի կողմից 907-րդ բանաձևի պահանջների անհապաղ կատարման ապահովում և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ու անվտանգային աջակցության դադարեցում։ Նախագահի կողմից Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառում։ Արցախում հումանիտար ճգնաժամից տուժած բնակչության համար ամերիկյան հումանիտար օժանդակության ապահովում, ներառյալ Արցախում USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) գրասենյակի բացում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանձնախմբի և վերջինիս դաշնակից համայնքային այլ կազմակերպությունների անունից ողջունել է բանաձևի նախագծի ներկայացումը և նկատել, որ դրա անցկացման շուրջ երկկուսակցական կոնսենսուս ապահովելու ուղղությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականացնել, որպեսզի խափանվի Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականությունը։

ԱՄՆ կոնգրեսականներին ուղղված Ֆրենք Փալոնի նամակում վերջինս օրենսդիրներին խրախուսել է հովանավորել բանաձևի նախագծի առաջխաղացումը՝ ավելացնելով․ «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանն Արցախից հեռացնելու և նրանց՝ իրենց նախնիների երկրում ազատ, արժանապատիվ և ժողովրդավարական ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չենք կարող անտեսել»: Փալոնը նաև պնդել է, որ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, նախքան այս հումանիտար ճգնաժամը դառնա աղետալի»: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային լայն համախմբմամբ, շարունակում է աշխատանքներն՝ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը նպաստելու և առհասարակ իր քաղաքական առաջնահերթությունները կենսագործելու ուղղությամբ, որոնցից մի քանիսը ներկայացված են հիշյալ բանաձևի նախագծում։