Մամուլի տեսություն 04.02.2023
https://parstoday.ir/hy/news/iran-i192736-Մամուլի_տեսություն_04.02.2023
Ավելի քան 4 տասնամյակ է անցել Իրանի իսլամական հեղափոխությունից, և երկիրը այս քառասուն տարիների ընթացքում առաջընթացի ուղին է գնում։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Փետրվար 04, 2023 14:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  04.02.2023

Ավելի քան 4 տասնամյակ է անցել Իրանի իսլամական հեղափոխությունից, և երկիրը այս քառասուն տարիների ընթացքում առաջընթացի ուղին է գնում։

Ջավան օրաթերթ
Իրանի ձեռքբերումները Հեղափոխությունից հետո կապի ոլորտում՝ Ինտերնետի ներթափանցման մակարդակի բարձրացումից մինչև Խայամ արբանյակի արձակումը

Ավելի քան 4 տասնամյակ է անցել Իրանի իսլամական հեղափոխությունից, և երկիրը այս քառասուն տարիների ընթացքում առաջընթացի ուղի է գնում։ Կարևոր ոլորտներից մեկը, որտեղ երկիրը զգալի առաջընթաց է գրանցել, և նրա ձեռքբերումները հստակորեն կիրառվում են մարդկանց կյանքում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտն է։
Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի իր սեփական օպերացիոն համակարգը: Տեղական օպերացիոն համակարգի հարցը կրկին բարձրացվել է 13-րդ կառավարությունում և օրերս կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այս կապակցությամբ հանդես է եկել կոչով։
Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խոսքով՝ Տեղական օպերացիոն համակարգի արտադրությունը ազգային տեղեկատվական ցանցի ճարտարապետական փաստաթղթում Կիբերտարածության բարձրագույն խորհրդի կողմից Կապի նախարարությանը հանձնարարված խնդիրներից մեկն է։


Համշահրի օրաթերթ
Իրանի բողոքը միջազգային գործակալության պահվածքից: Գրոսիի պահվածքը պրոֆեսիոնալ չէ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Արևմուտքը շահագրգռված չէ Իրանի միջուկայնացմամբ և ասել է. «Միջազգային գործակալության բարձրաստիճան ներկայացուցիչը երկրի օբյեկտներ կատարած այցի ժամանակ կեղծ զեկույց է ներկայացրել, և Գործակալության գլխավոր տնօրենը այդ փոխանցել է  ԶԼՄ-ներին, որ նրա պահվածքը պրոֆեսիոնալ չէր:
Իսլամական հեղափոխության այգաբացի տասնամյակի կապակցությամբ առաջին ալիքում հեռուստահաղորդման ժամանակ Մոհամմադ Էսլամին ասել է, որ երկիրը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում այսօր բարձր մակարդակի վրա է, նա հավելեց. «Այսօր մեզ հաջողվեց ավարտին հասցնել ամբողջ գործընթացը։ Տեխնիկական գիտելիքներից և սարքավորումներից մինչև միջուկային գաղտնիքների բացահայտումը, ձեռք է բերվել փորձառությամբ, և դրանք հզորություն կառուցելու կարողություն են:
Իսլամին ընդգծել է. «Ֆրանսիան, որը մեր երկրի վրա բազմաթիվ ճնշումների պատճառ է հանդիսանում, էլեկտրաէներգիայի 75%-ն արտադրում է միջուկային էներգիայից։
Իրանի փոխնախագահը շարունակեց. «Ուրանի պաշարներ ունեցող երկրներում, ի թիվս այլ բաների, Հարավային Աֆրիկայում, Կանադայում և այլ երկրներում մենք տեսանք, որ միջուկային տերությունները գերիշխում են այդ երկրներում, և սա է ճշմարտությունն այսօր:


Ջամ-է ջամ օրաթերթ
Հնդիկները ռուսական նավթը գնել են դիրհամով

Հնդկական նավթավերամշակման գործարանները ռուսական նավթի գնումների հիմնական մասը վճարել են Արաբական Միացյալ Էմիրություններով դիրհամով՝ ԱՄՆ դոլարի փոխարեն։
Թեև Հնդկաստանը չի ճանաչել Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցները, և ռուսական նավթի գնումը չի խախտում նշված պատժամիջոցները, սակայն հնդկական բանկերն ու ֆինանսական հաստատությունները զգուշությամբ են վերաբերվում այդ գնումների հետ կապված գործարքներին, որպեսզի ակամա չբախվեն Ուկրաինայի պատերազմի պատճառով, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին:

Էթեմադ օրաթերթ
Բայդենի նոր սկանդալը. Կանայք, ովքեր կանայք են

Ամերիկայի նախագահը Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ ասել է. «Իմ կառավարության կանանց կեսից ավելին կանայք են»:
Ջո Բայդենի անվերջ սխալները դառնում են սոցցանցերի օգտատերերի համար տարբեր թեմաներ։

tert.am

Սուրեն Պապիկյանն այցելել է N ուսումնական զորամաս․ նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին

Փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ:
Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։
Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգպահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

tert.am

Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարավոր արտահանողների․ Սուրեն Պարսյան (տեսանյութ)

Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարավոր արտահանողների։ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը։

Նա նշել է, որ արտահանողները 2022 թվականին էական վնասներ են կրել, վնասներ է կրել նաև տեղեկատվական տեխնոլիագիաների ոլորտը. ընկերությունները փակում են, աշխատատեղերը կրճատվում։

Ս. Պարսյանը ԿԲ նախագահին հիշեցնում է, որ 2022 թվականի համար իրենք 4 տոկոս գնաճ էին կանխատեսել, սակայն տարին ավարտվեց 8,3 տոկոսով.
«Կենտրոնական բանկն իր կանխատեսումներում անցած տարի մի քանի անգամ սխալվել է։ Արդեն երրորդ տարին է սխալ կանխատեսում են անում»։

«ԿԲ-ն ու կառավարությունը կարծում են, որ Հայաստանում ռուս ռելոկանտները կմնան, գումարը կրկին դրսից կգա, դրամը արժևորված կմնա, 7 տոկոս տնտեսական աճ կունենան։ ԿԲ-ն ու կառավարությունը կարճաժամկետ են մտածում, երկարաժամկետ չեն տեսնում լուրջ խնդիրները, որոնք առաջացնում են տնտեսության գերտաքացումը։ Հիմա հենց այդ փուլում ենք։ Դրսից փչած տնտեսական աճը, որը 1,5-2 տարի հետ կարող է վերանալ, տեղն ինչո՞վ ենք լրացնելու, ոչ ոք չի ասում։ ԿԲ-ն ու կառավարությունը չունեն ծրագիր ռելոկանտների գնալու ու գումար չգալու դեպքում»,- նշել է Պարսյանը։

Տնտեսագիտության թեկնածուի խոսքով, դրամի արժևորման պատճառով տուժել են նաև ներքին արտադրողները. կումունալ վճարների թանկացման հետևանքով թանկացել է տեղական արտադրողների արտադրանքը, իսկ դրամի արժևորման հետևանքով ներկրողները դրսից ավելի էժան են բերում նույն ապրանքը և ներքին արտադրողն այսպիսով դուրս է մնում շուկայից։ Օրինակ, սննդամթերքի շուկան՝ կարագ, թթվասեր, պաղպաղակ և այլն։

Ըստ Ս. Պարսյանի, կառավարությունը և ԿԲ-ն հաճախ սպեկուլյացիա են անում՝ հարցնելով, ուզո՞ւմ եք արդյոք ապրանքների գները թանկացնել, սպառողն էլ, բնականաբար, ասում է՝ ոչ։
«Բայց եթե տեղական արտադրողը փակվի, աշխատատեղերի կորուստ ենք ունենալու և x գումար ստացող մարդը այլևս չի կարողանալու ստանալ այդ գումարը և խանութից գնել այդ էժան ապրանքը»,- ասել է տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը։

armenpress.am

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԿԽՄԿ-ի  պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին հայտնեց, որ առողջական խնդիրներ ունեցող այդ անձինք տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ:

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Դրա պատճառով Արցախում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել սննդամթերքով և դեղորայքով ապահովման ոլորտում։

armenpress.am

Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք: Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում 7700 են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։

Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղը: Վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:

Նախարարությունը նաև ներկայացրել է իրականացվող ծրագրերը.

2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։

Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով, իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում: Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:

Կարևորելով պալիատիվ բուժօգնության դերն ու նշանակությունը` Հայաստանում 2022 թվականին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվեր է տեղադրվել շուրջ 17 բժշկական հաստատություններում: 2022 թ. դրությամբ` Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում շուրջ 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ: