Մարտ 18, 2023 07:56 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ, միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր:

Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ տարածաշրջանի և հարևան երկրների միջև դրական փոխգործակցությունը հիմքեր կստեղծի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնման համար: 
Ողջունելով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ ձեռք  բերված պայմանավարվածությունը, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է. «Այդ որոշումը կնպաստի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը և իսլամական երկրների միջև համագործակցության միջոցով տարածաշրջանի խնդիրների լուծմանը»:
Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների  ընդլայնման ուղիները և տարածաշրջանային որոշ հարցեր: