Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը բժշկության և բժշկական սարքավորումների ոլորտում
Իրանի պարենի և դեղորայքի կազմակերպության ղեկավարը հայտարարել է դեղորայքի և բժշկական սարքավորումների ոլորտում արտահանման ճանապարհի դյուրացման գործում Իրանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության մասին:
Իրանի պարենի և դեղորայքի կազմակերպության ղեկավար Սեյեդ Հեյդար Մոհամմադին Ռուսաստանի առողջապահության փոխնախարարի հետ հանդիպմանը, մատնանշելով, որ Իրանում դեղերի և հումքի մատակարարման արժեքը կազմում է 3,5 միլիարդ դոլար, ասաց, որ 9 հազար արտադրանք և 27 հազար դեղագործական ծածկագիր արտադրվում է Իրանում։
Հեյդարին հայտարարել է, որ բժշկական սարքավորումների ոլորտում շուկայի 60%-ը թվային առումով գտնվում է ներքին արտադրության վերահսկողության ներքո, իսկ աշխարհի 55 երկրներ իրանական արտադրության բժշկական սարքավորումների արտահանման նպատակակետն են։
Ռուսաստանցի այս պաշտոնյան հայտարարել է, որ երկու երկրների դեղերի արտադրողների և բժշկական սարքավորումների նախագծողների միջև հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն կա, և հավելել է, որ ռուսական դեղերի և բժշկական սարքավորումների արտադրողների մոտ մեծ ցանկություն կա՝ ներկայանալ Իրանում, ինչպես նաև հրավիրել իրանական ընկերություններին երկկողմ համագործակցություն հաստատելու համար։