Իրանի Saipa ավտոարտադրող ընկերությունը Ռուսաստան և Բելառուս ավտոմեքենաների արտահանման պայմանագիր է ստորագրել
Իրանի Saipa ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է. «Հաշվի առնելով Ռուսաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները և ավտոմեքենաների մատակարարման բացակայությունը, կնքվել է երեք տարում Ռուսաստանի և Բելառուս 45000 միավոր «Շահին», «Քուիկ» և «Սայնա» մակնիշի ավտոմեքենաների արտահանման պայմանագիր»:
Հաղորդվում է, որ պայմանագրի արժեքը կազմում է 450 միլիոն եվրո:Հիշեցնենք, որ 2022թ օգոստոսսի 22-25-ը Մոսկվայում անցկացվեց ցուցահանդես, որին մասնակցում էին ավտոարտադրողներ Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, Չինաստանից և մի շարք այլ երկրներից:Ցուցահանդեսը բացվել էր Ռուսաստանում Իրանի դեսպանի, Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարի և ՌԴ փոխվարչապետի ներկայությամբ: Իրանը ցուցահանդեսի շրջանակում ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի գնման մասին 700 միլիոն եվրոյի փոխըմբռնման փաստաթուղթ ստորագրեց ռուսական կողմի հետ: