Ամիր Աբդոլլահյանը դրական է գնահատել մոսկովյան քառակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i199210-Ամիր_Աբդոլլահյանը_դրական_է_գնահատել_մոսկովյան_քառակողմ_հանդիպումը
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը դրական է գնահատել մոսկովյան քառակողմ հանդիպումը, հավելելով. «Հանդիպմանը դրական առաջընթաց է գրանցվել Թուրքիայի և Սիրիայի տեսակետները մերձեցնելու հարցում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2023 06:09 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը դրական է գնահատել մոսկովյան քառակողմ հանդիպումը

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը դրական է գնահատել մոսկովյան քառակողմ հանդիպումը, հավելելով. «Հանդիպմանը դրական առաջընթաց է գրանցվել Թուրքիայի և Սիրիայի տեսակետները մերձեցնելու հարցում»:

Մոսկվայից մենկելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Աբդալլահյանը նշել է. «Այցի շրջանակներում առանձին հանդիպումներ եմ ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ: Քննարկումներ են ծավալվել երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տնտեսական և առևտրային համագործակցության վերաբերյալ»։

Աբդոլլահյանը հավելել է. «Հանդիպումներում անդրադարձ է կատարվել նաև ՌԴ և Թուրքիայի  նախագահների հետ ԻԻՀ նախագահի առանձին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրմանը»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ անցած տարի Իրան-Թուրքիա և Իրան-ՌԴ հարաբերություններում դրական զարգացումներ են գրանցվել, և երկու երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունների ծավալն աճում է:

Չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպման ավարտին Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու, այդ երկրի ներքին գործերին չմիջամտելու և ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիային միջազգային օգնության ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը: