Իրանի արդարադատության նախարարն առաջարկել է «պատժամիջոցների ակումբ» ստեղծել
https://parstoday.ir/hy/news/iran-i199454-Իրանի_արդարադատության_նախարարն_առաջարկել_է_պատժամիջոցների_ակումբ_ստեղծել
Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին առաջարկել է «պատժամիջոցների ակումբ» ստեղծել, որը կարող է երկրների համար հարթակ դառնալ Արևմուտքի կողմից պատժամիջոցների ճնշմանը հակազդելու միջոցներ քննարկելու համար, տեղեկացնում է Mehr-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2023 14:24 Asia/Tehran
  • Իրանի արդարադատության նախարարն առաջարկել է «պատժամիջոցների ակումբ» ստեղծել

Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին առաջարկել է «պատժամիջոցների ակումբ» ստեղծել, որը կարող է երկրների համար հարթակ դառնալ Արևմուտքի կողմից պատժամիջոցների ճնշմանը հակազդելու միջոցներ քննարկելու համար, տեղեկացնում է Mehr-ը։

Ռահիմին ելույթ է ունեցել Սանկտ-Պետերբուրգի 11-րդ միջազգային իրավաբանական հավաքում ուրբաթ ուշ երեկոյան։

Նա հայտարարել է, որ բոլոր անկախ և ազատ երկրները պետք է բողոքներ ներկայացնեն Միջազգային դատարան և միջազգային այլ իշխանության մարմիններ, որոնք պատժամիջոցներ են մտցնում։

Ռահիմին նշել է նաև, որ արևմտյան պատժամիջոցներից տուժած երկրները կարող էին ակումբի ներսում համաձայնեցնել իրենց քաղաքականությունը՝ իրենց ինքնիշխանությունն ու օրենքը պաշտպանելու նպատակով։