Իրանի բնակչության թիվը հատել է 85 միլիոնի սահմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i199570-Իրանի_բնակչության_թիվը_հատել_է_85_միլիոնի_սահմանը
Իրանի վիճակագրական կենտրոնի բնակչության, աշխատուժի և կենցաղային տնտեսության գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է, որ Իրանի բնակչությունը հատել է 85 միլիոնանոց սահմանը, ինչը վկայում է երկրի բնակչության դինամիկայի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2023 13:51 Asia/Tehran
  • Իրանի բնակչության թիվը հատել է 85 միլիոնի սահմանը

Իրանի վիճակագրական կենտրոնի բնակչության, աշխատուժի և կենցաղային տնտեսության գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է, որ Իրանի բնակչությունը հատել է 85 միլիոնանոց սահմանը, ինչը վկայում է երկրի բնակչության դինամիկայի մասին։

Ալի Աքբար Մահզունը հայտարարել է, որ Իրանի բնակչության մոտ 24 տոկոսը  կազմում են մինչև 15 տարեկան երեխաներն ու դեռահասները, երկրի բնակչության 25 տոկոսը կազմում են  15-ից 29 տարեկան երիտասարդները, 44 տոկոսը միջին տարիքի  մարդիկ են, իսկ մնացածը՝ 65 տարեկանից բարձր տարեցներ,  ինչը ցույց է տալիս Իրանի գերիշխող ժողովրդագրական կառուցվածքը ներկայացնում է  միջին տարիքի բնակչությունը: 

Մահզունը հավելել է,-«Իրանում կյանքի տեւողությունը այժմ հասել է 74 տարվա, գրագիտության մակարդակը՝ 87,6 տոկոսի, ինչը նպաստում է բնակչության որակական աճին»։

Իրանի վիճակագրական կենտրոնի բնակչության, աշխատուժի և կենցաղային տնտեսության գրասենյակի գլխավոր տնօրենը նշել է, որ Իրանում ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար 24 տարեկան է, իսկ կանանց համար՝ 23 ։