Իրանն ու Ռուսաստանը 2 պայմանագիր ու 8 փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i200072-Իրանն_ու_Ռուսաստանը_2_պայմանագիր_ու_8_փոխըմբռնման_հուշագիր_են_ստորագրել
Ռուսական 80 ընկերությունների և իրանական 100 ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում երկու երկրների ներկայացուցիչների միջև ստորագրվել են երկու պայմանագիր և ութ փոխըմբռնման հուշագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2023 15:20 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը 2 պայմանագիր ու 8 փոխըմբռնման հուշագիր են  ստորագրել

Ռուսական 80 ընկերությունների և իրանական 100 ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում երկու երկրների ներկայացուցիչների միջև ստորագրվել են երկու պայմանագիր և ութ փոխըմբռնման հուշագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Նավթի նախարարության միջազգային և առևտրային հարցերով նախարարի տեղակալ Աբբաս Ասադզադեն հայտարարությունը:

«Նավթային արդյունաբերության գիտահետազոտական ​​ինստիտուտում երեկ 80 ռուսական և 100 իրանական ընկերություններ հանդիպումներ են անցկացվել, որի արդյունքում երկու պայմանագիր և ութ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել»,- ասել է նա։

Նա հավելել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը պետական հատվածում լավ պայմաններում է, սակայն անհրաժեշտ է խորացնել այդ համագործակցությունը նաև փոքր բիզնեսի մակարդակով: