ԻԻՀ Պաշտպանության նախարար.ՌԴ-ի հետ Իրանի հարաբերությունները ռազմավարական են
https://parstoday.ir/hy/news/iran-i200114-ԻԻՀ_Պաշտպանության_նախարար.ՌԴ_ի_հետ_Իրանի_հարաբերությունները_ռազմավարական_են
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ռազմավարական է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի և սպառազինության ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2023 11:51 Asia/Tehran
  • ԻԻՀ Պաշտպանության նախարար.ՌԴ-ի հետ  Իրանի հարաբերությունները  ռազմավարական են

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ռազմավարական է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի և սպառազինության ոլորտում:

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա  Ղարայի Աշտիանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում ունեցած ելույթում, անհիմն է համարել Իրանի և Ռուսաստանի միջև նավերի համատեղ արտադրության մասին տարածված շշուկները, ասելով՝«Իսլամական Հանրապետությունն ինքը կործանիչներ է արտադրում  է, և  միայն երբեմն  հետազոտական ​​գործընթացում օգտվում է   այլ երկրների գիտելիքից»:

Իրանի պաշտպանության նախարարը հավելել է,-«Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր ոլորտներում լիարժեք տերություն է, և բոլոր երկրները, նույնիսկ ԱՄՆ-ն, տեղյակ են Իրանի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների և հատկապես նոր տեխնոլոգիաների մասին»։

Բրիգադային գեներալ Աշտիանին նաև շնորհավորել է Իրանի զինված ուժերին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի 86-րդ  նավատորմի վերադարձի կապակցությամբ և ասել. -«Այս տեսակի ուղևորությունները կրկնվելու  և նման մեծ օրերը շարունակվելու են, իսկ մոտ ապագայում զինված ուժերը համալրվելու են ավելի բարձր հնարավորություններ ունեցող նավերով: