ԻԻՀ Պաշտպանության նախարար.ՌԴ-ի հետ Իրանի հարաբերությունները ռազմավարական են
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ռազմավարական է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի և սպառազինության ոլորտում:
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշտիանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում ունեցած ելույթում, անհիմն է համարել Իրանի և Ռուսաստանի միջև նավերի համատեղ արտադրության մասին տարածված շշուկները, ասելով՝«Իսլամական Հանրապետությունն ինքը կործանիչներ է արտադրում է, և միայն երբեմն հետազոտական գործընթացում օգտվում է այլ երկրների գիտելիքից»:
Իրանի պաշտպանության նախարարը հավելել է,-«Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր ոլորտներում լիարժեք տերություն է, և բոլոր երկրները, նույնիսկ ԱՄՆ-ն, տեղյակ են Իրանի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների և հատկապես նոր տեխնոլոգիաների մասին»։
Բրիգադային գեներալ Աշտիանին նաև շնորհավորել է Իրանի զինված ուժերին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի 86-րդ նավատորմի վերադարձի կապակցությամբ և ասել. -«Այս տեսակի ուղևորությունները կրկնվելու և նման մեծ օրերը շարունակվելու են, իսկ մոտ ապագայում զինված ուժերը համալրվելու են ավելի բարձր հնարավորություններ ունեցող նավերով: