Իրան. Բոլոր երկրները պետք է ներգրավված լինեն միջազգային անվտանգության ապահովման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i200122-Իրան._Բոլոր_երկրները_պետք_է_ներգրավված_լինեն_միջազգային_անվտանգության_ապահովման_գործում
Իրանի ներկայացուցիչը Մոսկվայում կայացած «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպման»ը,ասել է. -«Բոլոր երկրները պետք է ակտիվորեն մասնակից լինեն միջազգային անվտանգության ապահովման գործին՝ հիմնվելով միջազգային սկզբունքների վրա,ինչպիսիք են  արդարությունը, հավասարությունը,համաշխարհային կառույցների անկախությունը և ժողովուրդների կամքի հարգումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2023 13:17 Asia/Tehran
  • Իրան. Բոլոր երկրները պետք է ներգրավված  լինեն միջազգային անվտանգության ապահովման գործում

Իրանի ներկայացուցիչը Մոսկվայում կայացած «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպման»ը,ասել է. -«Բոլոր երկրները պետք է ակտիվորեն մասնակից լինեն միջազգային անվտանգության ապահովման գործին՝ հիմնվելով միջազգային սկզբունքների վրա,ինչպիսիք են  արդարությունը, հավասարությունը,համաշխարհային կառույցների անկախությունը և ժողովուրդների կամքի հարգումը»:

Ռուսաստանում Իրանի ավագ դիվանագետ և փոխդեսպան Հոսեյն Մալեքին Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպման»ը, որն անցկացվում է հարյուրից ավելի  երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, լուսաբանել  է  Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումները։

Մոսկովյան հանդիպմանը, Իրանի ներկայացուցչի ելույթի կարևոր առանցքներից են եղել՝ միակողմանիությանը դիմակայելը, առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության տարածաշրջանային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ահաբեկչության տարբեր ձևերի դեմ արդյունավետ պայքարը և անվտանգության ապահովման հարցում բարեկամ երկրների համագործակցությունը։

Անդրադառնալով բազմաբևեռ աշխարհի վրա հիմնված նոր աշխարհակարգի անցման ներկա միտումներին՝ Մալեքին ասել է,-«Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ բոլոր երկրները պետք է ակտիվորեն մասնակից լինեն միջազգային անվտանգության ապահովման գործին՝ հիմնվելով միջազգային սկզբունքների վրա,ինչպիսիք են  արդարությունը, հավասարությունը,համաշխարհային կառույցների անկախությունը և ժողովուրդների կամքի հարգումը»: