Մայիս 30, 2023 08:02 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի համար հարևաններն առաջնահերթություն են

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը համագործակցում է աշխարհի բոլոր երկրների հետ, սակայն հարևան երկրներն առաջնահերթություն են:

Երկուշաբթի օրն, Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամների և խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարների ու արտերկրում Իրանի դեսպանատների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Աբդոլլահյանը նշել է. «Խորհրդարանական ոլորտում  համագործակցությունն Իրանի համար միանշանակ շահավետ է, և գոյություն ունեն արժեքավոր միջոցներ խորհրդարանում դիվանագիտությանը օգնելու համար»։
Նա նշել է. «Խորհրդարանական դիվանագիտությունը և արտասահմանաբնակ իրանցիներին հատուկ ուշադրություն դարձնելը նույնպես ԱԳՆ օրակարգային թեմաներից են: Իսկ արտերկրում իրանական առաքելությունների ղեկավարների այս տարվա հանդիպման կարգախոսն է «Իրանի ակտիվությունը միջազգային զարգացող համակարգում»:  
ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար  Մեհդի Սաֆարին ասել է, որ  նախարարության նպատակը տնտեսական դիվանագիտության զարգացման գործում արժույթ ստեղծելն ու երկրի համար արժույթի ներգրավումն է և այս համատեքստում ուշադրություն է դարձվել տեխնոլոգիաների փոխանցման, տարանցման և նավթի շուկայավարման ուղիներին։
Նշենք, որ Իրանի և Հայաստանի տարածաշրջանային համագործակցությունը ռազմավարական է՝ տարածաշրջանային կայունությունը պահպանելու, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև  տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն թույլ չտալու նպատակով։