Մեկնաբանություն – Թեհրան-Մոսկվա համաձայնագիրնԻրանը կվերածի հացահատիկի տարանցման հանգույցի
Թեհրանի ու Մոսկվայի միջև կնքված համաձայնագրով Իրանը կդառնա հացահատիկի տարանցիկ հանգույց, իսկ Հյուսիս-Հարավ միջանցքի ավարտը կարևոր դեր կխաղա այս հարցում երկու երկրների համագործակցության մեջ։
Իրանը գտնվում է ապրանքների տարանցման համար երկու օպտիմալ ճանապարհների վրա՝ արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ: Եվ այս հնարավորությունը հետաքրքրում է շատ երկրների՝ Հնդկաստանից ու Պակիստանից մինչև Ռուսաստան ու Թուրքիա: Իրանը Հնդկաստանից և Պակիստանից Եվրոպա ապրանքների տեղափոխման ամենամոտ ճանապարհն է, և համարվում է Ռուսաստանի և Արևելյան Ասիայի երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև ապրանքների փոխանակման լավագույն ուղին։
Հետևաբար, Հյուսիս-Հարավ միջանցքում Իրանի միջոցով հաստատվում է Հյուսիսային Եվրոպայի, Սկանդինավիայի և Ռուսաստանի միջև կապը Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ: Բացի այդ, այս միջանցքը Հնդկաստանին հնարավորություն կտա ավելի անմիջական մուտք գործել Կենտրոնական Ասիա և Ռուսաստան՝ միաժամանակ թույլ տալով Իրանին դառնալ տարածաշրջանային տարանցիկ հանգույց:
Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է լուրջ մրցակից լինել Սուեզի ջրանցքի համար Արևելքի և Արևմուտքի միջև առևտրում: Այս միջանցքով ապրանքների փոխադրման արժեքը 30%-ով ավելի էժան է, իսկ ժամանակը ավելի կարճ:
Հյուսիս-Հարավ միջանցքը, որը հետաքրքրության կենտրոնում էր դեռևս Արևելյան Եվրոպայում պատերազմի բռնկումից և Սև ծովում ռուսական նավահանգիստներում իրավիճակի ապակայունացումից առաջ, ավելի կարևոր է դարձել էներգետիկ ճգնաժամի և ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած հացահատիկի ճգնաժամի պատճառով:
ՌԴ Պետդումայի գյուղատնտեսական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կաշինը չորեքշաբթի օրը Իրանի իսլամական խորհրդարանի սոցիալական և գյուղատնետսական հանձնաժողովներիի փոխնախագահներ Վալի Էսմայիլիի և Ռահմաթուլլահ Նոռուզիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվա-Թեհրան հարաբերություններն ընդլայնվում են երկու առաջնորդների կամքով: Նա հավելել է. «Երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իրանը կդառնա հացահատիկի տարանցիկ հանգույց, իսկ Հյուսիս-Հարավ միջանցքի ավարտը կարևոր դեր կխաղա այս ուղղությամբ երկու երկրների համագործակցության մեջ»։
Նշելով, որ Ռուսաստանն ու Իրանը միջազգային պատժամիջոցների առումով բարդ իրավիճակում են հայտնվել՝ նա անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ Իրանի համագործակցության զարգացմանը և հույս հայտնել, որ միության անդամների հետ Իրանի առևտրի ազատականացումը կնպաստի առևտրային հարաբերություններիր ընդլայնմանը:
Գոհունակություն հայտնելով Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ, Վալի Էսմայիլին ասել է. «Երկու երկրների ֆինանսական և առևտրային հաշվեկշիռն աճում է, և Իրանի Իսլամական խորհրդարանն աջակցում է այդ գործընթացին»։
Հանդիպմանը քննարկվել է նաև Կասպից ծովի կենդանատեսակների պաշտպանության ծրագրին Իրանի և Ռուսաստանի մասնակցության հարցը: ՌԴ Պետումայի գյուղատնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Վասիլևն ասել է. «Իրանն ու Ռուսաստանը համատեղ քայլեր կձեռնարկեն Կասպից ծովի կենսապաշարների դիվերսիֆիկացման ուղղությամբ»։
Իրանը և Ռուսաստանը երկկողմ ռազմավարական շահեր ունեն տարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, և սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական պատճառներից է եղել։