Իրանի հարավային ափին կառուցվելու է առաջին նոր միջազգային քաղաքը
https://parstoday.ir/hy/news/iran-i203906-Իրանի_հարավային_ափին_կառուցվելու_է_առաջին_նոր_միջազգային_քաղաքը
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտնել է երկրի հարավային ափին «Պարսից ծոց» անվամբ առաջին միջազգային նոր քաղաքի կառուցման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2023 12:38 Asia/Tehran
  • Իրանի հարավային ափին կառուցվելու է  առաջին նոր միջազգային քաղաքը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտնել է երկրի հարավային ափին «Պարսից ծոց» անվամբ առաջին միջազգային նոր քաղաքի կառուցման մասին։

Ալիռեզա Ջաաֆարին, անդրադառնալով երկրի ափամերձ գոտում նոր քաղաքների և ավանների կառուցման համար 27 կետերի ներկայացմանը, ասել է, «Այդ տարածքները,որ  ընտրվել են ծովային տնտեսության, նավթաքիմիական, գյուղատնտեսական արտադրության խթանման և բնակչությանը հարավային գոտի ուղղելու նպատակով, պետք է ձևավորվեն իրանա-իսլամական կենսակերպի վրա հիմնված նոր ճարտարապետությամբ» :

Ջաաֆարին հավելել է,-« Նոր քաղաքների շինարարության ընկերության օրակարգում  ներառվել  է Բանդար Աբասի 20000 հեկտար հողատարածքում  Պարսից ծոցի նոր քաղաքի կառուցումը,որում ընդգրկվելու են  մշակութային բոլոր ասպեկտները, ինքնության հարցը, հիմնական գիտելիքները, որոն կարող են լավապես ցույց տալ իրանցի երիտասարդների կարողությունները քաղաքաշինության ոլորտում հատկապես աշխարհի այլ քաղաքների հետ մրցակցային  դաշտում»: