Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունների պատվիրատուներն ու կատարողները պետք է պատժվեն իրենց գործողությունների համար. Ամիր Աբդոլլահյան
https://parstoday.ir/hy/news/iran-i207736-Գազայում_Սիոնիստական_ռեժիմի_ոճրագործությունների_պատվիրատուներն_ու_կատարողները_պետք_է_պատժվեն_իրենց_գործողությունների_համար._Ամիր_Աբդոլլահյան
Իրանի արտգործնախարարը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Պաղեստինի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ասել է. «Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունների պատվիրատուներն ու կատարողները պետք է դատապարտվեն և պատժվեն իրենց գործողությունների համար»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 18, 2023 17:58 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Պաղեստինի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ասել է. «Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունների պատվիրատուներն ու կատարողները պետք է դատապարտվեն և պատժվեն իրենց գործողությունների համար»:


Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. -«Անհրաժեշտ է պատվիրակություն ուղարկել Գազա, որպեսզի մոտիկից հետաքննի իրավիճակը և տեղեկանա Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունների ու ցեղասպանության մասին»։

Նա նաև նշել է. «Մուսուլման իրավաբաններից կազմված խումբ պետք է ստեղծվի՝ պաշտպանելու ճնշված պաղեստինյան ազգի իրավունքները, և պատասխանատվության ենթարկվեն այդ ռազմական հանցագործությունների պատվիրատուներն ու կատարողները:

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Պետք է դադարեցվի Թել-Ավիվի՝ մարդկության դեմ այս հանցագործությունը... Իսլամական երկրները պետք է խզեն հարաբերությունները Իսրայելի հետ և պատժամիջոցներ կիրառեն այս պետության նկատմամբ՝ այդ հանցագործությունների շարունակությունը կանխելու նպատակով»: