ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Գազայի հունական եկեղեցու վրա իրականացված հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i207850-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակն_արձագանքել_է_Գազայի_հունական_եկեղեցու_վրա_իրականացված_հարձակմանը
Արձագանքելով Գազայի հունական եկեղեցու վրա իրականացված հարձակմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «Միջազգային շրջանակների պատասխանատվությունն է փաստագրել այս սարսափելի հանցագործությունները՝ դրանք իրավասու միջազգային դատարաններում ներկայացնելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2023 12:06 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Գազայի հունական եկեղեցու վրա իրականացված հարձակմանը

Արձագանքելով Գազայի հունական եկեղեցու վրա իրականացված հարձակմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «Միջազգային շրջանակների պատասխանատվությունն է փաստագրել այս սարսափելի հանցագործությունները՝ դրանք իրավասու միջազգային դատարաններում ներկայացնելու համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Գազայի հիվանդանոցների ու կրոնական վայրերի դեմ իրականացված հարձակումների վերաբերյալ հոդվածում, նասեր Քանանին նշել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի Ալ-Մոամդանի հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ կատարված խայտառակ ռազմական հանցագործությունից և բազմաթիվ մզկիթների վրա հարձակումներից հետո, որտեղ ապաստան էին գտել պաղեստինցի քաղաքացիները, ռեժիմն այս անգամ հարձակում է իրականացրել Գազայի հունական եկեղեցու վրա, որտեղ եղել է մոտ 1000 մարդ, հիմնականում կանայք ու երեխաներ: Հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել կամ նահատակվել են: Այս հարձակումը հերթական սև ու ամոթալի էջն ավելացվեց Սիոնիստական ռեժիմի և նրա քաղաքական, ռազմական և անվտանգության հանցագործ առաջնորդների կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պատմության մեջ»:

Նասեր Քանանին նշել է. «Հիվանդանոցների, մզկիթների և եկեղեցիների վրա հարձակումները վկայում են, որ Սիոնիստական օկուպանտ ռեժիմը չի հետևում մարդկային, բարոյական, կրոնական որևէ սկզբունքների ու արժեքների, ինչպես նաև միջազգային չափանիշներին ու կանոններին:

Այս սարսափելի հանցագործությունը դատապարտված է մարդկային խղճի դատարանում և բոլոր կրոնների տեսանկյունից»։