Իրանի նավթի արտահանման 50 տոկոսանոց աճը՝ չնայած պատժամիջոցներին
(last modified Wed, 31 Jan 2024 11:39:24 GMT )
Հունվար 31, 2024 15:09 Asia/Tehran
  • Իրանի նավթի արտահանման 50 տոկոսանոց աճը՝ չնայած պատժամիջոցներին

Ճապոնական Nikkei թերթը իր հոդվածում գրել է, որ 2023 թվականին Իրանի նավթի արտահանումը, 50 տոկոս աճով, կազմել է օրական 1,3 միլիոն բարել:

Ճապոնական Nikkei թերթն այսօր՝ չորեքշաբթի իր հոդվածում գրել է, որ Իրանի հում նավթի արտահանումն անցյալ տարի աճել է գրեթե 50%-ով և վերջին հինգ տարվա ընթացքում հասել ամենաբարձր մակարդակին, որը կազմում է օրական մոտ 1,3 մլն բարել:

Այս տարի Իրանի նավթի արտահանման մեծ մասը գնացել է Չինաստան։

Համաձայն այս հոդվածի՝ Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտնել է 2023 թվականին Իրանում օրական 2,99 մլն բարել նավթի արդյունահանման մասին, ինչը 440 հազար բարելով ավելի է 2022 թվականի համեմատ։

Չինաստանի պահանջարկը դրդել է Իրանին ավելացնել արդյունահանումը: Եվրոպական Kepler հետազոտական ​​ընկերության տվյալները ցույց են տալիս, որ Իրանի հում նավթի արտահանման գրեթե 90%-ը գնում է Չինաստան։

Reuters-ի հաղորդմամբ՝ 40-ից ավելի փոքր ու միջին անկախ չինական նավթավերամշակման գործարաններ իրանական նավթը գնում են հիմնականում յուանով։

Ըստ այս հաղորդման՝ իրանական նավթը տեղափոխող նավերը, ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար, օգտագործում են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ծովում նավից նավ տեղափոխումը և իրենց գտնվելու վայրի մասին տեղեկությունների թաքցնումը։