Իրանն ու Ղրղզստանը դեմ են տարածաշրջանում արևմտյան երկրների ներքին գործերին միջամտությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i214020-Իրանն_ու_Ղրղզստանը_դեմ_են_տարածաշրջանում_արևմտյան_երկրների_ներքին_գործերին_միջամտությանը
ԻԻՀ և Ղրղզստանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարները դեմ են արտահայտվել տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու և սեփական նպատակներն ու պահանջներն այդ երկրներին պարտադրելու Արևմուտքի վարած քաղաքականությանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2024 10:01 Asia/Tehran
  • Իրանն ու Ղրղզստանը դեմ են տարածաշրջանում արևմտյան երկրների ներքին գործերին միջամտությանը

ԻԻՀ և Ղրղզստանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարները դեմ են արտահայտվել տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու և սեփական նպատակներն ու պահանջներն այդ երկրներին պարտադրելու Արևմուտքի վարած քաղաքականությանը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բիշքեկում կայացած հանդիպմանն Ալի Աքբար Ահմադիանը և Մարատ Իմանկոլովը քննարկել են արևմտյան որոշ երկրների կողմից Աֆղանստանում գործող ահաբեկչական խմբավորումների ֆինասնավորման և Արևմտյան Ասիայում այդ խմբավորումների գործունեությունն ըդնլայնելուն ուղղված ջանքերի կապակցությամբ։

Կողմերը քննարկել են նաև քաղաքական, անվտանգության և ռազմական ոլորտներում համագործակցության ընդլայնման և ահաբեկչության, հատկապես՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր։

ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչ և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն իր ղրղզ գործընկերոջ պաշտոնական հրավերով, գլխավոելով բարձրաստիճան պատվիրակության, հինգշաբթի օրը մեկնել է Բիշքեկ՝ մասնակցելու Աֆղանստանի հարցով տարածաշրջանի երկրների ազգային անվտանգության քարտուղարների 6-րդ հանդիպմանը։

Հանդիպմանը ներկա են եղել ԻԻՀ, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարները։