Մայիս 06, 2024 11:08 Asia/Tehran
  • Քննարկվել է Հայաստանի և հյուսիսային մյուս հարևանների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների վերջին վիճակը

ԻԻՀ ԱԳՆ-ում կայացել է արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգման շտաբի այս տարվա երրորդ նիստը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ տնտեսական նախագծերի վերջին կարգավիճակի վերանայման օրակարգով:

Հանդիպումը նախագահող՝  տնտեսական դիվանագիտության հարցերով Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին կարևորել է վերոնշյալ երկրների հետ հարաբերությունների զարգացումը։

Նա ընդգծել է բոլոր համապատասխան կառույցների և մասնավոր հատվածի համագործակցության անհրաժեշտությունն այս երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար, հատկապես տեխնիկական և ինժեներական ծառայությունների, տարանցման, գիտահեն արտադրանքի արտահանման, էներգետիկայի, արդյունաբերության, հանքարդյունաբերության, ինչպես նաև պրոֆեսորների և ուսանողների փոխանակման ոլորտներում։ 

Հանդիպմանը քննարկվել է այս երկրների հետ Իրանի տնտեսական համագործակցության,  ծրագրերի և նախագծերի վերջին  վիճակը, դրանց գործադրման ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու ուղիները, ինչպես նաև նախագծերը վերջնական տեսքի բերելու և իրագործելու գործընթացը:

Հանդիպմանը մասնակցել են  Իրանի արտաքին տնտեսական կապերի համակարգման շտաբի գործադիր մարմինների տեղակալներն ու ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։