Հուլիս 02, 2024 16:48 Asia/Tehran
  • Իրանի տղամարդկանց և կանանց հավաքականները թեքվոնդոյի աշխարհի գավաթի խաղարկության չեմպիոն են դարձել

Իրանի թեքվոնդոյի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները չեմպիոն են դարձել Հարավային Կորեայում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում։

2024 թվականի թեքվոնդոյի աշխարհի գավաթը թիմային կազմով անցկացվել է Հարավային Կորեայի Չանչոն քաղաքում։

Ինչպես տեղեկացնում է Parstoday-ը, Իրանի կանանց թեքվոնդոյի ազգային հավաքականը, որը հաղթելով Հարավային Կորեային, պատմության մեջ առաջին անգամ հասել էր մրցաշարի եզրափակիչ փուլ, առաջնության  չեմպիոն դարձավ՝ հաղթանակ տանելով Մարոկկոյի նկատմամբ2-1 հաշվով:

Իսկ տղամարդկանց թիմային պայքարում Իրանի ազգային հավաքականն առաջին խաղում ուժերը չափեց Կոտ դ'Իվուարի հետ և երկու անընդմեջ ռաունդում հաղթանակ տարավ 175-30 և 140-80 (միավորները թիմային հաշվարկով) արդյունքներով և դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակիչ խաղում Իրանի հավաքականը 175-115 և 140-70 հաշվով հաղթանակ տարավ Հարավային Կորեայի նկատմամբ և երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց չեմպիոնական գավաթը:

Մարոկկոյի և Կոտ դ'Իվուարի հավաքականներն էլ պայքարեցին միմյանց դեմ՝ երրորդ տեղի համար, և ի վերջո Մարոկկոյի թիմը նվաճեց տղամարդկանց բաժնի բրոնզե մեդալը։