Հուլիս 02, 2024 18:18 Asia/Tehran

Այսօր՝ երեքշաբթի, հուլիսի 2-ին, ամերիկյան Vincennes ռազմանավի կողմից Պարսից ծոցի երկնքում IranAir ավիաընկերությանը պատկանող, թիվ 655 թռիչքի քաղաքացիական ինքնաթիռի թիրախավորման տարելիցն է։

Մոտ 36 տարի առաջ այս օրը Vincennes անունով ԱՄՆ ռազմանավը, որը հագեցած էր տարբեր տեսակի լազերային կառավարվող «երկիր-օդ» հրթիռներով, Վինսենի հրամանատար Ուիլյամ Ռոջերսի հրամանով կրակեց թիվ 655 թռիչքի օդանավի ուղղությամբ․ Այս սարսափելի հանցագործության ժամանակ Ամերիկան ​​սպանեց օդանավի բոլոր 290 ուղևորներին, այդ թվում՝ 46 ոչ իրանցի և 13 տարեկանից ցածր 66 երեխաների:

ԱՄՆ-ն այս հանցագործությունն անվանեց մարդկային սխալ և ոչ միայն ներողություն չխնդրեց Իրանից և «Վինսեննի» անձնակազմից ոչ ոգու քրեական պատասխանատվության չենթարկեց, այլ նաև մեդալ շնորհեց նրա հրամանատարին, որպեսզի մարդու իրավունքների դեմ ուղղված Ամերիկայի ոճրագործությունները դաջվեն իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը այս երեքշաբթի X-ի հարթակում ներկայացրել է մարդու իրավունքների ամերիկյան հասկացողությունը՝ հրապարակելով միջադեպի տեսանյութը։