Հուլիս 03, 2024 10:35 Asia/Tehran
  • Ամերիկյան USS Vincennes ռազմանավից արձակված հրթիռի հետևանքով Իրանի օդանավի կործանման վերաբերյալ 10 գիրք, որոնք կարելի է  թարգմանել տարբեր լեզուներով։

1988 թ. հուլիսի 3-ն իրանցիների համար դառը և անմոռանալի օր էր։ Այդ օրն իրանական ավիաուղիների 655-րդ չվերթն իրականացնող օդանավը, որը մեկնում էր Բանդար Աբբասից Դուբայ, օդ բարձրանալուց մի քանի րոպե հոտո թիրախավորվեց ամերիկյան USS Vincennes նավից արձակված երկու RIM-66 կառավարվող հրթիռներով։

Այս հանցագործության արդյունքում  օդանավը կործանվեց և 291 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվեցին։ 

Ստորև Pars Today-ը ներկայացնում է 10 գիրք այս թեմայով, որոնք կարելի է  թարգմանել տարբեր լեզուներով։ 
 

«655 թռիչք․ Ամերիկյան մարդու իրավունքների խորհրդանիշ»

«655 թռիչք․ Ամերիկյան մարդու իրավունքների խորհրդանիշ» գիրքը «Բուրհան» հետազոտական կենտրոնի աշխատությունն է, որը վերաբերվում է ամերիկյան նավից իրանական մարդատար օդանավի խոցմանը։ 

Գիրքը հրատարակել է Didaman հրատարակչությունը՝ 2018թ.
64 էջանոց գիրքը բաղկացած է 4 գլխից։ Առաջին մասում խոսվում է  ԱՄՆ-ի ու ամերիկացի հրամանատարների միջազգային պարտականությունների  և միջազգային պայմանագրերին առնչվող հարցերի մասին։ 

Երկրորդ բաժինն անդրադառնումէ  նավի կողմից միաջզգային նավագնացության և ռազմական նորմերի խախտմանը։ Գրքում խոսվում է նաև դեպքի կապակցությամբ Միջազգային քրեական դատարան միջնորդություն ներկայացնելու և այդ նպատակով գործ հարուցելու մասին։

«655 թռիչք․ Ամերիկյան մարդու իրավունքների խորհրդանիշ»


«Vincennes-ի հարսնացուն»

«Vincennes-ի հարսնացուն» գրքի հեղինակն է Ջավադ Ալիզադեն։ 
Գիքրը հրատարակել է «Ռազ Նհաան» հրատարակությունը 2016թ․։ Գիրքն ունի 56 էջ։ 

Հեղինակը ներկայացնում է մի սիրային պատմություն, ինչպես նաև անդրադառնում ամերիկյան նավի հրամանատար Ուիլյամ Ռոջերսին ով նախազգուշադրել է միջադեպի կապակցությամբ։

Այս գքրում իրանական մարդատար ինքնաթիռի վրա ամերիկյան ռազմանավից իրականացված հարձակման պատմությունը ներկայացված է մեկ այլ տեսանկյունից, որը ցույց է տալիս Իրանի ժողովրդի անմեղությունն ու ճնշման տակ լինելը։

«Vincennes-ի հարսնացուն»

 

«Մարդակերը» 

360 էջից բաղկացած «Մարդակեր» գրքի հեղինակը Բիժան Քիային է։ Գիրքը հրատարակել է «Ռախշիդ» հրատարակչությունը։ 
Վեպը բաղկացած է 5 գլխից։ Իրադարձությունների մի մասը տեղի են ունենում Թեհրանում ու Շիրազում, մյուս մասը՝ ԱՄՆ-ում։ Պատմությունները պատմում են տարբեր մարդիկ։ 
Առաջին հայացքից ընթերցողի միտքը  կգրավեն այն դրդապատճառները, սորոնք մի ամերիկացու ստիպել են գնալ այդ քայլին։ 

«Մարդակերը» 

 

«Դադար յոթերորդ Ռիխտերի վրա»

«Դադար յոթերորդ Ռիխտերի վրա» պիեսների ժողովածուն հեղինակել է  Մոհամմադ Ռեզա Արինֆարը։ Այն բաղկացած է 276 էջից և հրատարակվել է «Նիստան» հրատարակության կողմից։ Գիրքը ներառումէ  Իրան-Իրաք պատերազմի տարիների սրբազան պաշտպանւթյան թեմայով տարբեր պիսեներ։ 
Չորրորդ պիեսում հեղինակն անդրադառնում է ամերիկյան նավի կողմից իրանական մարդատար օդանավի խոցմանը։ 

«Դադար յոթերորդ Ռիխտերի վրա»

 

«Կրակիր ու մոռացիր»

«Կրակիր ու մոռացիր» գրքի հեղինակն է Խադիջա Ամիր Խանին։ Գիրքն ունի 274 էջ և հտարակավել է իսլամական հեղափոխության փաստաթղթերի կենտրոնի կողմից 2014թ․։ 

Գիրքը հիմնված է այն փաստաթղթերի վրա, որոնք գտնվում են կենտրոնում և վերաբերվում են այս դեպքին։ Գրքի տարբեր հատվածներում ներկայացված են այնպիսի թեմաներ, ինչպես Սադդամի գործողություններից հիասթափությունը, Vincennes նավը, Ուիլ Ռոջերսի համառոտ կենսագրությունը, հրթիռի արձակումից հետո  Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ ԱԽ ներկայացրած բողոքը և Ուիլ Ռոջերսի խոստովանությունը։ 

Վերջում եհղինակը նաև մեջբերումներ է արել դեպքի վերաբերյալ միջազգային ֆորումների մեկնաբանություններից։

«Կրակիր ու մոռացիր»


«Թղթե ծիծեռնակ» 

«Թղթե ծիծեռնակ»  գիրքը Մաջիդ Փուր Վալի Քալեշթարիի աշխատանքն է։  Այն ունի  88 էջ և հրատարակվել է «Աֆրազ» հրատարակչության կողմից։ Գիրքը պատմում է իրանցի բորտուղեկցորդուհու մասին, ով մանկուց երազում է թռչել:


«Airbus-ի աղետից 20 տարի անց»

«Airbus-ի աղետից 20 տարի անց» գրքի հեղինակն է Հաբիբ Ահմադզադեն։ Գրքում ներկայացված են ամերիկյան հակապատեազմական խմբերի հետ հեղինակի 10 տարի տևած նամակագրությունները, պարսկերենով ու անլգերենով։ Գիրքը հրատարակվել է «Սուրա Մեհր» հրատարակությունը՝ 2008թ։ Բաղկացած է 290 էջից։


«Airbus-300»

«Airbus-300» գիրքը հրատարակվել է 1988թ։ 96 էջանոց գրքում, պատմվածքների, բանաստեղծությունների, հիշողությունների, ինչպես նաև գունավոր նկարների միջոցով ներկայացված են այդ տարվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ ամերիկյան հրթիռային հարձակումը իրանական մարդատար ինքնաթիռի վրա։

«Airbus-300»

 

«Նահանջ»

«Նահանջ» գիրքը հեղինակել է Ֆայզահ Ամիրխանին։ Այն հրատարակվել է իսլամական հեղափոխության փաստաթղթերի կենտրոնի կողմից և ունի 300 էջ։

Գրքի հիմնական թեման   իրանական մարդատար օդանավի վրա ամերիկյան USS Vincennes նավից իրականացված  հարձակումն է։


«Թռիչքից հետո»

 «Թռիչքից հետո» գրքի հեղինակն է Մանսուր Նաիմին։ Գրքում հեղինակը ներկայացրել է զոհերի ընտանիքների անդամների հետ իր զրույցները և նրանց օգնելու համար ներկայացված փաստաթղթերը։

«Թռիչքից հետո»


«Vincennes-ն ու ժպտացող գայլը»

«Vincennes-ն ու ժպտացող գայլը» գրքի հեղինակն է Բիժան Քիային։

Այն պատմում է օդանավի իտալացի ուղևորներից մեկի մասին, որի դուստրը տարիներ շարունակ հետևում է  վթարից հետո տեղի ունեցող իրադարձություններին։

Գիրքը սկսվում է աղջկա կողմից ինքնուրույն անցկացվող հետաքննությունից, ինչը մտահոգում է ոստիկանությանն ու անվտանգության կառույցներին։

«Vincennes-ն ու ժպտացող գայլը»