Կովկասի հարցերով փորձագետ՝ Էհսան Մովահեդյանի նախազգուշացումը Երևանի նկատմամբ Բաքվի առավելապաշտական նկրտումների մասին
«Ղոդս» թերթին տված հարցազրույցում Կովկասի հարցերով փորձագետ Էհսան ՄովահեդյաննԱդրբեջանի և Հայաստանի միջև լարվածության և Իրանի իսլամական հանրապետության համար Կովկասյան տարածաշրջանում սահմանների փոփոխության հետևանքների և անապահովության տարածման կապակցությամբ ասել է․- Չնայած Ղարաբաղի օկուպացմանը, Բաքուն դեռևս առավելապաշտական նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ և ձգտում է գրավել Սյունիքը։
Մովահեդյանն ասել է․- Ցավոք սրտի, Իլհամ Ալիևի ախորժակն անհագ է՝ հաշվի առնելով Թուրքիայի, Իսրայելի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի աջակցությունը Բաքվին։ Բայց հիմնական խնդիրն այստեղ այն է, որ եթե անգամ ՀՀ կառավարությունը մի ճանապարհի չափ հրաժարվի իր հողերի սեփականությունից, վտանգը դեռ շարունակվում է, և այս հարցը կնվազեցնի Հայաստանի վերահսկողությունը երկրի հարավային շրջանների վրա և կհանգեցնի տարածքային ամբողջականության կորստին։ Որովհետև այս տարածքներում քիչ մարդիկ են բնակվում և չունեն հզոր արդյունաբերություն, հետևաբար, երբ Ադրբեջանը ճանապարհ ունենա և այնտեղով երթևեկություն իրականացնի, աստիճանաբար կփոխի բնակչության կառուցվածքը՝ հօգուտ Թուրքիայի և Բաքվի քաղաքացիների։ Նման իրավիճակում Ադրբեջանը փորձելու է անվտանգության տեսանկյումից ներազդեցություն ունենալ Հայաստանի հարավային շրջաններում, որպեսզի պայմաններ ստեղծվեն այդ տարածքները Հայաստանից անջատելու համար։
Կովկասի հարցերով այս փորձագետը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է երթևեկություն իրականացնել և նույնիսկ էներգետիկ գծեր ( դեպի Նախիջևան) տեղափոխել Իրանի տարածքով, բայց պատրվակներ է որոնում և վտանգավոր աշխարհաքաղաքական ու հակաիրանական նկրտումներ է հետապնդում։ Իհարկե, Բաքուն ընդամենը նման գործողությունների գործակալ է, իսկ կուլիսների հետևում կանգնած են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Անգլիան, Իսրայելը, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, որոնք փորձում են անվտանգության և քաղաքական լարվածություն ստեղծել Իրանի տարբեր սահմանային շրջաններում, այդ թվում՝ Կովկասի տարածաշրջանում։ Այս երկրները ցանկանում են Կովկասի միջոցով ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն Իրանը շատ վճռական է ու լուրջ իր ազգային շահերը պաշտպանելու հարցում։