Իրանի նախագահը և Իտալիայի վարչապետը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
(last modified Fri, 09 Aug 2024 12:59:43 GMT )
Օգոստոս 09, 2024 16:29 Asia/Tehran
  • Իրանի նախագահը և Իտալիայի վարչապետը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Իտալիայի վարչապետն ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։

Նախագահի տեղեկատվական բազայի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը և Իտալիայի վարչապետ տիկին Ջորջիա Մելոնին հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիների, տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն խնդիրների, խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ուղիների վերաբերյալ։

Իտալիան Իրանի ամենամեծ առևտրային գործընկերն է Եվրամիությունում, և երկու երկրների հարաբերությունները միշտ եղել են ջերմ և բարեկամական։

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների մեկնարկով Իրանի և Իտալիայի միջև ստորագրվել և իրականացվում են ավելի քան 25 համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր տարբեր քաղաքական, զբոսաշրջային, մշակութային, գեղարվեստական, ակադեմիական, կազմակերպված հանցավորության և թմրանյութերի դեմ պայքարի, տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ: