Հեղափոխության գերագույն առաջնորդ. Իրանի զինված ուժերի կողմից Սիոնիստական ռեժիմին պատժելը լեգիտիմ և օրինական քայլ էր
Սահաբ - Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ուրբաթօրյա աղոթքի քարոզներում ասել է.- Իսլամի պաշտպանական կանոնների, Իսլամական Հանրապետության սահմանադրության և միջազգային օրենքների համաձայն, իրանական զինված ուժերի փայլուն աշխատանքը արյունարբու Սիոնիստական ռեժիմին պատժելու գործում լիովին լեգիտիմ և օրինական էր:
Ըստ Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ օրը Թեհրանում քաղաքական բնույթ ունեցող ուրբաթօրյա աղոթքին մասնակցած ժողովրդի հսկայական ու փառահեղ հավաքի ժամանակ, մուսուլմանների միասնությունն ու համերաշխությունը Աստծո ողորմությունն ու պատիվը ստանալու և թշնամիների նկատմամբ հաղթանակի պատճառ է համարել և ընդգծել է.-Իսլամի պաշտպանական կանոնների, Իսլամական Հանրապետության սահմանադրության և միջազգային օրենքների համաձայն, իրանական զինված ուժերի փայլուն աշխատանքը արյունարբու Սիոնիստական ռեժիմին պատժելու գործում լիովին լեգիտիմ և օրինական էր և Իրանի Իսլամական Հանրապետությունն առանց հապաղելու կամ շտապելու այս ոլորտում անելու է հնարավոր ամեն ինչ, ուժով, հաստատակամությամբ և վճռականությամբ։
Անդրադառնալով թշնամիների ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային տարբեր քաղաքականությանը՝ նա ասաց․-Իրանի ժողովրդի թշնամին նույնն է, ինչ Պաղեստինի, Լիբանանի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի, Եմենի և այլ իսլամական երկրների թշնամին, և բոլոր ագրեսիվ և պառակտիչ հրամանները տրվում են նույն հրամանատարական սենյակից, և միակ տարբերությունը իսլամական երկրներում կիրառվող տարբեր մեթոդներն են:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է. «Մենք պետք է կապենք պաշտպանության, անկախության և արժանապատվության գոտին Աֆղանստանից մինչև Եմեն և Իրանից մինչև Գազա, Լիբանան և բոլոր իսլամական երկրներում։
Այաթոլլահ Խամենեին ուրբաթօրյա աղոթքի երկրորդ քարոզում, որն ընթերցել է արաբերենով, դիմել է ողջ աշխարհի իսլամական ումմային, հատկապես Լիբանանի և Պաղեստինի ժողովրդին, և նահատակ Նասրոլահի իրական կերպարը, նրա ոգին, ուղին և նրա պերճախոս ձայնը մնայուն բնութագրեց։
Այաթոլլահ Խամենեին Հեզբոլլահի, ՀԱՄԱՍ-ի, Իսլամական Ջիհադի և դիմադրության այլ կազմակերպություններին լուրջ վնաս հասցնելու չար թշնամու անկարողությունը համարեց ահաբեկելու, ռմբակոծելու և խաղաղ բնակչությանը սպանելու պատճառը և ասաց. -Թշնամին այդ գործողությունները համարում է իր հաղթանակի նշան, սակայն այս պահվածքի արդյունքը նրա ամոթալի գոյության հեռացումն է պատմության բեմից։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը պահպանելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահվածքը դիտարկել է որպես տարածաշրջանի բոլոր ռեսուրսներին տիրանալու և բախումներում օգտագործելու միջոց և ընդգծելով, որ Սիոնիստական ռեժիմի դաժան և անողոք վարքագիծը մարտիկների հետ պայմանավորված է նման ագահությամբ, ասաց․-Այս փաստը մեզ համոզում է, որ զավթիչ ռեժիմին հասցված ցանկացած հարված ցանկացած խմբի կողմից, ծառայություն է ողջ տարածաշրջանին և ողջ մարդկությանը։
Մեծարգո առաջնորդը կեղծ և անհնարին ֆանտազիա է անվանել օկուպացիոն ռեժիմի գոյությունը երաշխավորելու սիոնիստական և ամերիկյան երազանքը և ասել.-Այս կեղծ ռեժիմը չար տոհմի օրինակ է, որը կարողացել է իրեն պահել միայն ամերիկյան աջակցությամբ, և դա երկար չի տևելու Աստծո ողորմածության շնորհիվ։
Անդրադառնալով այն փաստին, որ սիոնիստական հանցախումբն աստիճանաբար եկել է այն եզրակացության, որ երբեք չի հաղթի ՀԱՄԱՍ-ին և Հեզբոլլահին, Այաթոլլահ Խամենեին դիմեց Լիբանանի և Պաղեստինի դիմադրող ժողովրդին, քաջարի մարտիկներին և համբերատար ու երախտապարտ ժողովրդին ասելով․- Այս նահատակությունները, գետնին թափված այս արյունները ոչ թե թուլացնում են ձեր շարժումը, այլև ավելի են ուժեղացնում այն։
Ընդգծելով, որ Գազայի դիմադրությունն իր վրա է սևեռել աշխարհի աչքերը և պատիվ է բերել իսլամին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Ալ-Աքսայի փոթորիկ գործողությունը և Գազայի ու Լիբանանի մեկամյա դիմադրությունը համարել է իր գոյությունը պահպանելու Սիոնիստական ռեժիմի մտահոգության պատճառը և ասել,․- «Սա նշանակում է, որ Պաղեստինի և Լիբանանի մարտիկները կարողացել են 70 տարով հետ մղել Սիոնիստական ռեժիմին։
Այս արարողության ավարտին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գլխավորությամբ կատարվեց ուրբաթօրյա աղոթք և երեկոյան աղոթք։