Հանդիպել են Իրանի և Իրաքի ԱԳ նախարարները
Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի ԱԳ նախարարները Բաղդադում հանդիպում և զրույց են ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների առանցքայնությամբ։
Իրանի արտգործնախարարը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ՝ մասնակցելու Իրանի, Իրաքի և Սիրիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը։
Հղում անելով ISNA-ին, Sahab գործակալությունը հաղորդել է, Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ուրբաթ օրը ժամանել է Բաղդադ՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Իրաքի և Սիրիայի իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով:
Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղի խոսքով, Իրանի արտգործնախարարի Իրաք այցի նպատակներից մեկը ահաբեկչության ալիքին դիմակայելու տարածաշրջանային համակարգումն է և Սիրիայի հարցով խորհրդակցությունները շարունակելը։
Ըստ իրաքյան լրատվամիջոցների՝ Բաղդադում տեղի կունենա Իրանի, Սիրիայի և Իրաքի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը՝ սիրիական զարգացումների թեմայով։
Սիրիայում ահաբեկիչների հարձակումից և այս երկրի քաղաքներն ու տարբեր շրջանները գրավելու նրանց փորձից հետո,կիրակի օրը՝ դեկտեմբերի 1-ին, Արաղչին մեկնել էր Դամասկոս, իսկ երկուշաբթի՝ դեկտեմբերի 2-ին, Անկարա՝ տարածաշրջանային խորհրդակցությունների նպատակով։
2024 թվականի նոյեմբերի 27-ից որոշ երկրների աջակցությամբ ահաբեկչական խմբավորումները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի և Սիրիայի հյուսիս-արևմտյան և արևմտյան շրջանների քաղաքների ու գյուղերի վրա։